15:40 15.10.2019
Մեկնարկել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսը Արցախում:
Վիտալի Բալասանյանը լրագրողներին ասաց, որ ցանկանում է հայտնել իր մտահոգությունները Արցախյան հարցի շուրջ: Բանախոսը նշեց, որ ներկայացնելու է իր տեսակետները, առաջարկությունները Արցախյան հարցի լուծման բանաձևի վերաբերյալ՝ դեմ լինելով այն քաղաքական, դիվանագիտական կուրսին, որ այսօր գոյություն ունի, բայց մինչ այդ պատմական ակնարկ կատարեց.
«Դեռևս 1988թ-ին, ըստ գործող ԽՄ Սահմանադրության 53 հոդվածի, ձայն էինք բարձրացրել, սկզբում ԼՂ ինքնավար մարզի Շահումյան և Գետաշենի շրջանի հետ համատեղ՝ Հայաստանին վերամիավորվելու համար, բայց ստացանք Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության այն ագրեսիան, որ առաջին անգամ ֆիքսվեց 1988թ. փետրվարի 22-ին: Մենք այդ օրը վկան եղանք, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացրեցին, դա ինքնաբուխ հարձակում չէր` հարձակվել ԼՂ ինքնավար մարզի բնակչության վրա, նպատակը՝ գրավել տարածքը, բնաջնջել այդ տարածքում բնակվող հայությանը: Բայց Ասկերանի մատույցներում բնակչությունը կարճ ժամանակում հավաքվեց և տվեց այդ գործողություններին ադեկվատ պատասխան՝ հետ շպրտելով ազերիներին: Արդեն 1989-ին ԼՂ-ին տրվեց հատուկ կարգավիճակ, որ ենթարկվում էր Կրեմլին»:
Վիտալի Բալասանյանը խոսեց նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին` նշելով, որ այսօր միջազգային կառույցները, Ռուսաստանը, Եվրոպան ու ԱՄՆ-ն պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքներն այն ժամանակվա Արցախի, Իրանի, ՌԴ-ի և Հայաստանի տարածքներն են: Վերջերս ականատես եղանք, որ ԻԻՀ նախագահը բարձրաձայնեց, որ Ադրբեջանի տարածքում կան վիճարկելի տարածքներ. հենց այնպես չէր կարող բարձրաձայնել մի թեմա, որի տակ ոչինչ չկա: Վստահեցնում եմ, կգա ժամանակը, որ պայմանագրերը կվերանայվեն»,- հավելեց նա:
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ ReutersԿալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...
14:12 18.07.2025
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետիՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...
13:59 18.07.2025
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համարԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...
13:46 18.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...
13:35 18.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըՀուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...
13:23 18.07.2025
Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույսՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...