15:36 15.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային որոշմանը: Նա նշեց՝ սպասելի չէր, բայց հնարավոր որոշումներից էր, ապա ընդգծեց՝ դա ոչ թե իշխող ուժի, այլ ԱԺ նախագիծ էր:
«Հետագա քայլեր լինելու են, մեր հռչակած նպատակին հասնելու ենք, նպատակը բարձր լեգիտիմությամբ, լեգիտիմության դեֆիցիտ չունեցող ՍԴ ձևավորելն է, որը մենք անելու ենք ամեն դեպքում: Եկել է մի պահ, երբ նոր որոշումների կարիք կա, և այդ որոշումները չեն ուշանա»,- ասաց նա:
Ուլիխանյանը վստահեցրեց՝ խորհրդարանական կառավարմամբ երկրում չի կարող լինել իրավիճակ, երբ խորհրդարանը որևէ հարցի չկարողանա լուծում տալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...
14:24 18.07.2025
Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ ReutersԿալիֆոռնիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...
14:12 18.07.2025
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետիՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...
13:59 18.07.2025
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համարԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...
13:46 18.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...