Խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ չէ, այլ համակարգի. Սերգեյ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+34.09 oC

Խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ չէ, այլ համակարգի. Սերգեյ Բագրատյան

18:29 15.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին և նշել, որ ինքը չի կարող հստակ ասել` ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ, քանի որ պետք է հստակ դիտարկի հիմքերը.

«Մենք ասում ենք, որ դատական համակարգը վստահության դեֆիցիտ ունի: Կոնկրետ Սահմանադրական դատարանի մասին չեմ կարող ասել, եթե ընդհանուր դատական համակարգի հանդեպ անվստահություն կա, դա վերաբերում է բոլորին»:

Սերգեյ Բագրատյանը ընդգծեց, որ իշխանական խմբակցությունը նշել է, որ այս ամենը «ընդամենը իրավական գործընթաց է».

«Այս հարցին պետք է համակարգային լուծում տրվի, Հրայր Թովմասյանը չի, Ալվինա Գյուլումյանն է, ի՞նչ փոխվեց ձեր կամ մեր կյանքում: Խնդիրը Հրայր Թովմասյանի մեջ չէ, այլ համակարգի: Հրայր Թովմասյանին հերոսացնում, սրբացնում եք»:

Բագրատյանի խոսքերով` իրենց խմբակցությունը նշել է, որ իրավական հիմքերը թույլ են և այդ պատճառով ԱԺ-ի փաստաթուղթը դատապարտված էր անհաջողության:

Մանրամասները` տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

14:12 18.07.2025

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

13:59 18.07.2025

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ն ամեն ինչ անում է Ուկրաինայում պատերազմը երկարաձգելու համար

ԵՄ անդամ երկրները ուժեղացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը և անում են ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այսօր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից պատերազմի հռետորաբանությունն այնքան է սրվել, որ ոչ միայն ռազմական գործողությունների ավարտը տեսանելի չէ, այլև ամեն ինչ արվում է դրանք շարունակելու համար։ Ուկրաինայի […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:46 18.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

13:35 18.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Հուլիսի 17-ին դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն […] ...

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

13:23 18.07.2025

Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

13:14 18.07.2025

Զելենսկին հանձնարարել է Ումերովին ակտիվացնել Ստամբուլում բանակցային գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար Ռուստեմ Ումերովին Ստամբուլում ակտիվացնել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը: «Այսօր Ռուստեմ Ումերովի հետ քննարկեցինք Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի աշխատանքները, ինչպես նաև պաշտպանության և բանակցային ոլորտներում անձնական առաջադրանքները: Մենք պետք է ակտիվացնենք բանակցային ուղին: Ստամբուլում երկրորդ հանդիպման պայմանավորվածությունների […] ...

BACK_TO_TOP