Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Ինչի՞ց են թունավորվել աշակերտներն ու ինչպե՞ս են իրենց զգում. SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով

18:33 15.10.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է 13 երեխա։ Մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը գնացել է դեպքի հետքերով:

Երեխաների մեծ մասը պատմել է, որ դասամիջոցին պիցցա են կերել բուֆետից, ինչը ոչ հաճելի համ է ունեցել, որի պատճառով ընդամենը մի փոքր մաս են կերել: Մի քանի ժամ անց թուլություն և սրտխառնոց են զգացել: Մի մասը շտապօգնության մեքենաներով է տեղափոխվել հիվանդանոց, մյուս մասին ծնողներն են տեղափոխել:

«Բոլորն օգտվել են բուֆետից,  մեկ-երկու հոգի օգտվել է այլ սննդի օբյեկտից, բայց հիմնականում եկել են բուֆետից օգտվելուց հետո: Հիմնականում կերել են պիցցա, երբեմն նշում են հոթ դոգ, խաչապուրի: Գանգատները բոլորի մոտ նույնն է՝ սրտխառնոց, թուլություն, փսխումներ, ցավ որովայնի շրջանում: Վիճակը բոլորի մոտ գնահատվել է թույլ կամ միջին ծանրության»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արտաշատ ԲԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

14:57 18.07.2025

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

14:45 18.07.2025

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

14:33 18.07.2025

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...

Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ Reuters

14:24 18.07.2025

Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին․ Reuters

Կալիֆոռնիայի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ վիճարկելով Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև արագընթաց երկաթուղու կառուցման համար նախատեսված 4 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ «Հինգշաբթի օրը  Կալիֆոռնիայի արագընթաց երկաթուղու վարչությունը Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան դատական հայց է ներկայացրել, որով ֆինանսավորման կրճատումները […] ...

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

14:12 18.07.2025

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չի բացառում, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյական կետի

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն չի բացառել, որ Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կհասնի զրոյի. 2025 թվականին սպասվում է մոտ 40 միլիարդ դոլարի շրջանառություն, մինչդեռ լավագույն տարիներին այն կազմել է 417 միլիարդ դոլար: «Եթե մեր առևտրի ծավալը Եվրամիության հետ լավագույն տարիներին՝ 2013 թվականին և դրանից հետո, կազմել է 417 միլիարդ դոլար, ապա անցյալ տարի այն կազմել է […] ...

BACK_TO_TOP