22:32 29.10.2019
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։
Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։
– Ինչպես հասկանում ենք, Դուք պնդում եք կենսաթոշակի անցման «խիստ կամավոր» սկզբունքը, սակայն ինչպե՞ս հնարավոր է վստահ լինել, որ առաջարկվող մեխանիզմն իսկապես կարող է երաշխավորել կամավորության սկզբունքը: Ինչպե՞ս կարելի է ստուգել գործընթացի արդարությունը: Ինչպե՞ս խուսափել խտրականությունից:
– Դուք ճիշտ եք հասկանում: Վենետիկի հանձնաժողովի առաջնային խնդիրն է վերլուծել իրավական տեքստերը: Եթե մենք նայում ենք նրան, թե ինչ է գրված օրինագծում, ամեն ինչ շատ ճիշտ է. ոչինչ չի պարտավորեցնում դատավորներին ընդունել առաջարկը: Դատավորների նկատմամբ ապօրինի ճնշման օրինակներ կա՞ն, թե՞ ոչ, կախված է փաստերից: Վենետիկի հանձնաժողովը ո՛չ մանդատ ունի, ո՛չ էլ իրավասություն՝ քննելու այդ փաստերը:
Այդուհանդերձ, ինչպես ասացի, մենք այլ երկրներում ունեցած մեր նախորդ փորձերից գիտենք, որ ոչ բոլոր դեպքերում է, որ թղթի վրա եղած կամավոր սկզբունքը իրականում էլ կամավոր է: Ավելին, մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի: Մյուս կողմից, արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստում հստակ նշեց, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի ճնշում չի գործադրել դատավորների նկատմամբ և չի անի ապագայում: Եվ ես համարում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին:
– Միասնական կարծիքում նշված է, որ մի քանի դատավորների համաժամանակյա կենսաթոշակի հնարավոր անցումը կարող է ազդել Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա: Ինչպե՞ս եք գնահատում պոտենցիալ մտահոգությունը: Արդյո՞ք կարող եք մեկ այլ նման օրինակ մատնանշել:
– Մենք չգիտենք, թե քանի դատավոր կորոշի ընդունել այդ «ոսկյա ձեռքսեղմումը», եթե այդպիսիք լինեն, ուստի ցանկացած կանխատեսում սպեկուլյատիվ է, սակայն եթե բոլոր 7 դատավորները, որոնք նշանակված են հին օրենքով, որոշեն գնալ, սա կարող է որոշ ժամանակով կաթվածահար անել դատարանի աշխատանքը: Կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես խուսափել դրանից: Ինչ վերաբերում է այլ օրինակներին, ես կարող եմ հիշել Ռումինիայի օրինակը, որտեղ վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմը տարածվեց մեծ թվով բարձրաստիճան դատավորների վրա, որը վնասակար եղավ Ռումինիայի ողջ դատական համակարգի որակի ու արդյունավետության համար: Հայաստանում այս ռիսկն այդքան մեծ չէ, քանի որ միայն Սահմանադրական դատարանի վրա կտարածվի, սակայն դարձյալ կարևոր է, որ այս ինստիտուտը գործի առանց ընդհատումների:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով ո՞րն է լուծման այն լավ առաջարկը, որով հնարավոր կլինի խուսափել մտահոգություններից:
– Այս հարցում ես ենթադրություններ չեմ անի, քանի որ դրան հասնելու բազմաթիվ եղանակներ կան: Գնդակը իշխանությունների դաշտում է, և ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, մինչև չտեսնեմ՝ ինչ են նրանք առաջարկում:
– Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միևնույն կարգավիճակով: Այսինքն՝ տեխնիկապես միևնո՞ւյն է՝ նրանց «դատավո՞ր» ենք անվանում, թե՞ «անդամ»:
– Ես դրան այս կերպ կմոտենամ. գործող Սահմանադրությամբ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն լեգիտիմությունը, ուստի կարող են Սահմանադրական դատարանի աշխատանքին մասնակցել հավասար իրավունքներով: Բայց, իրոք, նրանց կարգավիճակը բոլոր ասպեկտներով չէ, որ հավասար է. օրինակ ոմանք նշանակված են ցմահ, մինչդեռ լրամշակված Սահմանադրությամբ նոր ընտրված դատավորները սահմանափակ մանդատ ունեն: Դա է պատճառը, որ կառավարությունը վաղ կենսաթոշակի առաջարկը անում է միայն «հին» դատավորներին: Ինչևէ, դատարանի «հին» անդամները դեռ դատավորներ են. ահա սա է նշված Միասնական կարծիքի մեջ: Տարբերություն չկա Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների միջև: Սա ընդամենը տերմինաբանության հարց է:
– Վենետիկի հանձնաժողովն անընդունելի է համարում, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխվի ամեն անգամ, երբ փոխվում է կառավարությունը: Ինչո՞ւ եք դա անընդունելի համարում:
– Սահմանադրական դատարանի դատավորի մանդատը ոչ քաղաքական է: Սա նշանակում է՝ դատավորները նշանակվում են՝ պաշտպանելու Սահմանադրությունը և ոչ թե առաջ մղելու ընտրություններում հաղթած կառավարող մեծամասնության քաղաքական ծրագիրը: Դա է պատճառը, որ Սահմանադրական դատարանի նորացումը պետք է ապասինքրոնացնել քաղաքական շրջափուլերի հետ: Նախորդ մեծամասնության կողմից ընտրված դատավորները կարող են նույնիսկ ավելի պատրաստ լինել՝ քննադատաբար դիտարկելու գործող մեծամասնության առաջարկած միջոցների սահմանադրականությունը:
Այդուհանդերձ, անգամ խորհրդարանական որոշակի մեծամասնության կողմից նշանակված դատավորները այդ նույն մեծամասնությանը «շնորհակալ չլինելու պարտականություն ունեն»: Դա սկզբունքի հարց է, պրակտիկայում այս ապասինքրոնացմանը հասնելը դժվար է: Դա է պատճառը, որ մենք այն մոտեցումն ունենք, որ գոյություն ունենան այլ մեխանիզմներ, օրինակ՝ պետք է գործեն որակյալ մեծամասնության պահանջները՝ երաշխավորելու, որ գործող մեծամասնությունը գերիշխող դեր չունենա թեկնածուների ընտրության ու նշանակման հարցում:
17:55 02.05.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-մայիսի 1-ը17:49 02.05.2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա17:43 02.05.2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ17:21 02.05.2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հայաստանում կալանքների պրակտիկան17:06 02.05.2024
Գերմանիան լրացուցիչ տեղ է ստացել Չեմպիոնների լիգայում17:00 02.05.2024
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը16:16 02.05.2024
Խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին14:44 02.05.2024
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները14:35 02.05.2024
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն13:54 02.05.2024
Իսպանիայում ձերբակալել են շքեղ առանձնատներ թալանած հանցավոր խմբի13:26 02.05.2024
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխա13:18 02.05.2024
Մայիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի13:07 02.05.2024
Ապրիլին Շիրակի մարզում ծնվել է 180 երեխա12:47 02.05.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:05 02.05.2024
Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է11:14 02.05.2024
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից10:54 02.05.2024
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է10:44 02.05.2024
Հետախուզվում էր թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով10:32 02.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին10:21 02.05.2024
60-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով10:03 02.05.2024
Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է09:46 02.05.2024
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով09:40 02.05.2024
Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին09:30 02.05.2024
«Պարման» վերադարձավ Ա Սերիա09:20 02.05.2024
Ոսկու գինն աճել է17:49 02.05.2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ԻսպանիաԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում էր Իսպանիայի Թագավորությունում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը, ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության պետ Արթուր Ափյանը, […] ...
17:43 02.05.2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների […] ...
17:00 02.05.2024
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերըՆորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): […] ...
16:44 02.05.2024
Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱռանց վարորդի մինի բեռնատարը Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանում հանգստի ժամանակ վրաերթի է ենթարկել 29 երեխայի, հինգշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Բախման հետևանքով տուժել է 29 երեխա, որոնցից երեքի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդվում է, ավտոկայանատեղիում կայանված Hyundai Porter մինի բեռնատարը հանկարծակի սկսել է շարժվել և, գլորվելով զառիվայրից, հարվածել է երեխաներին, […] ...
16:12 02.05.2024
Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նանա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և խոսել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև առկա երկար տարիների արդյունավետ համագործակցությունից: ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խոսել է իրականացրած ծրագրերից, առկա […] ...
15:00 02.05.2024
Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումըԳերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։ Պայմանագրի ստորագրման արարողությամբ երեքշաբթի պաշտոնապես մեկնարկեց „Sustainable Energy for Climate Resilient Community Development in Armenia“ ծրագիրը, որը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Եվրամիության ֆինանսավորմամբ կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։ «SE4Resilience» ծրագիրը կխթանի Հայաստանում […] ...