14:02 02.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով նախանշված մի շարք նպատակներ, ինչպիսիք են՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը։
«Ընդհանուր համակարգ ասելով՝ նկատի ունենք ավելացված արժեքի հարկի և շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին։
Շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորմամբ, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդմամբ, գործունեության որոշ տեսակների դուրսբերմամբ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից այդ համակարգերը դարձնում ենք ավելի հասցեական»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ շրջանառության հարկի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառմամբ և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորությունն է։ Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանառության ընդհանուր համակարգը, հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն, վերածվել է հարկման արտոնյալ համակարգի։
Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը։ Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկման բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկինը։
«Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության բնագավառում՝ 2.8 անգամ»,-ներկայացրեց գերատեսչության ղեկավարը՝ ավելացնելով, որ բացի այդ, շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք կամ իրենց բնույթով նման են այս համակարգերում գործունեություն իրականացնելու արգելք ունեցող գործունեության տեսակներին, կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են նաև այլ գործունեության տեսակներով, որոնք չենք կարող հարկվել հարկման այս համակարգերում։
Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունը, որի շրջանակներում շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների պահեստամասերի վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում:
Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով:
Առաջարկվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:
Առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժամանակն է հստակ արձանագրելու և բարձրաձայնելու այն եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է ընդհանրապես տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, որովհետև կառավարության տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է խթանի մարդկանց աճը:
«Մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելու ճանապարհով մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծենք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ: Եթե տրամպլինի տրամաբանությամբ ենք նայում, հենց տրամպլինով անցնելու պահը գալիս է, մեր սիրելի տնտեսվարողներն արգելակները միացնում են: Այսինքն՝ մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ չաճելու և ստվերը զարգացնելու մոտիվացիա է տալիս: Մեր ռազմավարությունը հետևյալն է. մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից ընդհանրապես հրաժարվենք»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սա կարևոր արձանագրում է, որպեսզի ճիշտ մոտիվացիաներ դրվեն բիզնեսի համար։
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...
12:20 13.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է ՎաշինգտոնԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...
12:11 13.08.2025
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցումՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...