15:51 06.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և բացի պետությունների միջև հարաբերություններից, հայ և հույն ժողովուրդները մեծ համակրանք ու եղբայրական զգացումներ ունեն իրար նկատմամբ, ինչը գալիս է դարերի խորքից: Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը դեռևս 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2015 թվականին ընդունել է օրենք, որով քրեականացրել է ցեղասպանության ժխտումը, իսկ Հայաստանի խորհրդարանը ճանաչել է Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը: Բացի մշակութային, տնտեսական և քաղաքական կապերից, Արարատ Միրզոյանը մեծապես կարևորել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը և նշել միջխորհրդարանական շփումներն ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին: Նա հայտնել է, որ իր կիպրոսյան այցի ժամանակ Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդարանական հնարավոր ձևաչափի մասին և այդ թեմայով շաբաթներ առաջ խոսել է նաև Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ շատ քիչ երկրներ են մնացել, որոնք դեռ չեն վավերացրել Եվրամիության ու Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը, և այդ երկրներից մեկը, ցավոք, Հայաստանի բարեկամ Հունաստանն է՝ հավելելով, որ Հայաստանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության շուրջ ևս:
Հունաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ մոտ ժամանակներս իր երկիրը կվավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչից հետո ակնկալում են, որ Հայաստանի և Հունաստանի, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան: «Մենք պետք է ջանքեր գործադրենք և ընդլայնենք մեր հարաբերությունները»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ նշելով, որ հայերի և հույների ցեղասպանություններն այն ողբերգական էջերն են, որոնք նույնպես միավորում են երկու երկրներին:
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:27 17.07.2025
Զբոսաշրջության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունն ընդլայման հնարավորություններ ունիՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի 9-րդ նիստին, որի ընթացքում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության խորհրդական Ամելիյա Գեշևայի և Միջազգային և վիզաների հարցերով վարչության գլխավոր փորձագետ Իվան Կոչևի […] ...
23:21 17.07.2025
Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունիՅան Ուրբանը նշանակվել է Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ԼՖՄ պաշտոնական կայքը։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 63-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Միխալ Պրոբեժին։ Ուրբանը նախկինում մարզել է լեհական «Գուռնիկ Զաբժեն», Վրոցլավի «Շլյոնսկը», «Լեխը», Վարշավայի «Լեգիան», իսպանական «Օսասունան» և այլ ակումբներ։ ...
23:17 17.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Կլինգենդայլ» ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետՀուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ռոն Թոնի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության և «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ փոխգործակցությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման և փորձագիտական աջակցության հարցում Ինստիտուտի կողմից Հայաստանին […] ...