23:45 28.11.2019
Նոյեմբերի 26-ին Արևիկ գյուղի ճանապարհին վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչը ինքնաձիգով կրակել է քաղաքացու ոտքին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, «Արմավիր» ԲԿ-ից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով/ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սաղաթել Վարդանյանն է։
Ժամը 12։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Ալաշկերտ գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան հատվածում վիճաբանության ժամանակ Ալաշկերտ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պետրոսյանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի 5,45 մմ տ/չ ինքնաձիգով կրակել է Ս. Վարդանյանի ոտքին՝ պատճառելով վնասվածք: Ոստիկանները պարզել են նաև, որ Ս. Վարդանյանի հետ դեպքի վայր եկած կողմնակիցներ՝ Ալաշկերտ գյուղի բնակիչներ, 37-ամյա Կարեն Վարդանյանը, 36-ամյա Սեթ Վարդանյանը, 60-ամյա Սմբատ Վարդանյանը, 48-ամյա Արթուր Վարդանյանը և 37-ամյա Բաղդասար Բաղդասարյանը վիճաբանել են Ա. Պետրոսյանի հետ եկած Ալաշկերտ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Արթուր Հարությունյանի, 26-ամյա Հակոբ Սահակյանի, 40-ամյա Ռոման Սարգսյանի և 34-ամյա Երեմ Հարությունյանի հետ։
Վիճաբանությանը ականատես է եղել ոստիկանության Մեծամորի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի աշխատակից, ոստիկանության սերժանտը, ով դեպքից անմիջապես հետո դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկություն է հայտնել իր վերադասին, որ Սեդրակ Վարդանյանը, որի ամբողջական տվյալները պարզում են, և Բոնդո Վարդանյանը, որի ամբողջական տվյալները պարզում են, մահակներով կոտրել են Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կողային ապակին։ Հայտնաբերվել է 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ա/մ-ի կոտրված ապակիներ և արյան հետքեր:
Հարուցվել է քրեական գործ։
10:00 30.07.2025
NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...
09:50 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...
09:40 30.07.2025
Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառովՆիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...
09:31 30.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...
09:20 30.07.2025
Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...