ԱԺ-ն քննարկում է բանակում «դեդավշինայի ենթամշակույթը» վերացնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+29.09 oC

ԱԺ-ն քննարկում է բանակում «դեդավշինայի ենթամշակույթը» վերացնելու հարցը

10:58 29.11.2019

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես իր լրագրողական գործունեության ժամանակ լինելով զորամասերում՝ մշտապես ականատես է եղել, իր խոսքով, «դեդավշինայի»:

«Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք  բանակում ինքնասպանությունների տխուր վիճակագրություն: Այո՛, ցավոք սրտի, սահմանին ավելի քիչ զինվոր է սպանվում, քան բանակում։ Ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում, որն այդ ենթամշակույթի արդյունք է»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ խնդրի վրա աշխատել են օմբուդսմենի հետ, ում զեկույցներից մեկը վերաբերում էր բանակում ենթամշակույթին, որտեղ ոչ կանոնակարգային հարաբերությունները բերում են զինվորի ինքնասպանության:

«Վերջին դեպքը տեղի ունեցավ օրեր առաջ, երբ իրավաբանականի ուսանողը գնաց այդ քայլին: Մենք ամեն անգամ չենք կարող ասել՝ դեպքը ցավոտ է, ու գնանք առաջ»,-ասաց Զոհրաբյանը:

Նա ներկայացրեց միջազգային փորձը, որտեղ հանձնաժողովներում աշխատում են նորակոչիկների հետ և կարդաց մի զինվորի նամակ, ով հետո ինքնասպանություն է գործել:

««Մամ ջան, մենակ եմ, կուզեմ, որ ինձ էս վաշտից հանեք, մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա, մեր զորամասում», սրանք եզակի նամակներ չեն, մենք գործ ունենք ենթամշակույթի հետ»,- ասաց պատգամավորը:

Նրանք առաջարկում են զորամասում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի և այլ եղանակներով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով, արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց, պետի, հրամանատարի կողմից՝ պատժել 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ, առավել ծանր դեպքերում՝ 7-10 տարի ժամկետով:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

10:00 30.07.2025

NBC. Պենտագոնի ղեկավարը կարող է հրաժարական տալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։ Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք […] ...

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

09:50 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողներին։ «Այո՛։ Կարծում եմ՝ կհաջողվի», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ուկրաինացիները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայի ճգնաժամի ավարտը։ «Շատ մարդիկ մեզ մոտ […] ...

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

09:40 30.07.2025

Նիդեռլանդների ԱԳՆ-ը կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման և անկլավին սննդամթերքի մատակարարման շրջափակման հետ, հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Կասպար Վելդկամպը։ «Այսօր ես կանչեցի Իսրայելի դեսպանին և նրան հստակեցրի, թե որքան լուրջ ենք մենք վերաբերվում Գազայի հատվածում տիրող իրավիճակին», – ասել է նա RTL հեռուստաալիքի եթերում։ Վելդկամպը շեշտել է, որ […] ...

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

09:31 30.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

09:29 30.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...

Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգին

09:20 30.07.2025

Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...

BACK_TO_TOP