ՀՔԾ-ն անկախ է, բայց դրա գործունեության համար շատ կարևոր են քաղաքական համատեքստը և մթնոլորտը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+24.09 oC

ՀՔԾ-ն անկախ է, բայց դրա գործունեության համար շատ կարևոր են քաղաքական համատեքստը և մթնոլորտը․ Փաշինյան

11:46 29.11.2019

Հատուկ քննչական ծառայությունը քննում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված գործերը, ու իր էությամբ ու նաև օրենսդրությամբ այս կառույցը անկախ մարմին է։ Այս մասին այսօր ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա են», – ասաց Փաշինյանը։

Ինստիտուցիոնալ անկախությունը, ըստ նրա, երբեք չի նշանակել և չի կարող նշանակել միջավայրային անկախություն, և հնարավոր չէ միայն մի կառույցում հասնել անկախության՝ առանց ընդհանուր մթնոլորտի փոփոխության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

08:33 30.07.2025

75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:24 30.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

08:17 30.07.2025

Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

08:08 30.07.2025

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […] ...

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

08:00 30.07.2025

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

BACK_TO_TOP