12:13 29.11.2019
Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, ու այս խնդիրը պետք է լուծվի, և դա ամենևին պատժողական քաղաքականություն չէ։ Այս մասին ՀՔԾ քննիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ իրենք ընդունել են ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր, բայց նաև արձանագրեց, որ այդպիսի փաստաթղթեր ընդունվել են նաև նախկինում, բայց կարևոր է, որ քաղաքացիները և միջազգային հանրությունը տեսնեն, որ դրանց հետևում են կոնկրետ գործողություններ։
Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում էլ է ասել, որ առանձնապես բավարարված չէ իրավապահ համակարգի աշխատանքի, պաշտոնյաների գործերի քննությունների արդյունքներից։ Սակայն, ըստ վարչապետի, թեև քաղաքական այսպիսի հայտարարություն անելը հեշտ է, բայց դետալների ու փաստերի մեջ խորանալուց հետո երևում է, որ հսկայածավալ աշխատանք է իրականացված։
Քննիչների ծանրաբեռնվածությունը այսօր, ըստ վարչապետի, այնքան շատ է, որ նրանց աշխատանքային պայմաններն անմարդկային են։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2583374601897022/
08:45 30.07.2025
AP. Բուրկինա Ֆասոյի բանակային բազայի վրա հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորԲուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող բանակային բազայի վրա զինված անձանց հարձակման հետևանքով սպանվել է մոտ 50 զինվոր։ Բուլսա դեպարտամենտի (Նամենտենգա նահանգ) Դարգո գյուղի մոտակայքում գտնվող զինված ուժերի բազայի վրա հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի համայնքի ներկայացուցիչներին։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» խմբավորման […] ...
08:33 30.07.2025
75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ ԳվարդիոլաԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […] ...
08:24 30.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:17 30.07.2025
Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...
08:08 30.07.2025
Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասինԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […] ...
08:00 30.07.2025
Հրդեհ Պարույր Սևակի փողոցումՀուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...