13:25 29.11.2019
Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020 թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը, ինչպես նաև նշվում են 2020-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում է Regionmonitor.com-ը:
Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման մեր նպատակը պահպանվում է: Այս առումով Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների առկախման, 2015 թ. փետրվարին խորհրդարանից հետ կանչելու և 2018 թ. մարտի 1-ին՝ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից: Ամեն դեպքում, հնարավոր զարգացումները կարող են մնայուն և շարունակական լինել, եթե Հվ. Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր արվեն: Հետևաբար, Թուրքիա – Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելն էական է»:
Փաստաթղթում առանձին գլխով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «1915-ի դեպքերը» խորագրով հատվածում նշվել է, որ 2019 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի Ներկայացուցիչների պալատը, Պորտուգալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի օր էր հռչակել:
Տեքստում նշվել են Ցեղասպանության ժխտողականության թուրքական թեզերը՝ շեշտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրավական դաշտում Թուրքիայի «ձեռքբերումները». «Մեր երկիրը վճռական է՝ շարունակելու 1915 թ. դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքորոշումը և ապագային միտված կառուցողական մոտեցումը: Այս առումով Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի, եթե վերջինս Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։
08:33 30.07.2025
75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա08:24 30.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:17 30.07.2025
Հութիները հայտարարել են Իսրայելի օդանավակայանի վրա հիպերձայնային հրթիռային հարվածի մասինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի վրա (Բեն Գուրիոն)՝ օգտագործելով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», – ասել է Սարիան ապստամբներին […] ...
08:08 30.07.2025
Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասինԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […] ...
08:00 30.07.2025
Հրդեհ Պարույր Սևակի փողոցումՀուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...
23:59 29.07.2025
Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետԸնտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...
23:57 29.07.2025
Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...