Աննա Հակոբյանն այցելել է Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն, Մեծ Մասրիկի դպրոց և մանկապարտեզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+23.09 oC

Աննա Հակոբյանն այցելել է Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն, Մեծ Մասրիկի դպրոց և մանկապարտեզ

23:00 09.12.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա  Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա  Հակոբյանի գրասենյակից, կենտրոնում տարատեսակ բուժում են անցնում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և գենետիկ հիվանդություններ ունեցող միչև 18 տարեկան ավելի քան 180 երեխաներ: Կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան Աննա Հակոբյանին ներկայացրել է  «Ոսկեփորիկ»-ի երկամյա գործունեությունը, պատմել ծրագրերի և իրականացրած աշխատանքների մասին:

«Դուք ձեր հեքիաթը ստեղծել եք, և շատ շնորհակալություն, որ ինձ մաս դարձրեցիք: Կուզենայի ապրել ձեր հեքիաթում, որովհետև հեքիաթներն ավելի գրավիչ են, քան իրականությունը: Դուք ձեր հեքիաթը իրականություն եք դարձրել:  Խոսեցիք ձեր ծրագրերի մասին, խնդիրները շատ են: Միշտ կապ պահպանեք «Իմ քայլը» հիմնադրամի հետ և ինչով կարող ենք՝ կօգնենք կենտրոնին, կօգնենք ձեզ՝ հաջորդ հեքիաթներն իրականություն դարձնելու: Ես ձեզ շատ սիրեցի և հույս ունեմ, որ հաջորդ յուրաքանչյուր հաջողության ու նոր ձեռքբերման ժամանակ ինձ անպայման կհրավիրեք»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետի տիկինը կենտրոնի շահառուների հետ միասին մասնակցել է ջրային արվեստի միջոցառման, որից հետո կենտրոնի ծնողների և երեխաների հետ միասին զարդարել են տոնածառը:

Նույն օրը Աննա Հակոբյանը, համայնքի բնակիչների հրավերով, այցելել է մարզի Մեծ Մասրիկ համայնք:  Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է գյուղի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Համայնքի բնակիչները պատմել են, թե ինչպես են համախմբվածության միջոցով կարողացել համայնքում բազմաթիվ փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում համայնքի միջնոկարագ դպրոցը ջեռուցվում է, մանկապարտեզը գործում է անվճար և արդեն սպասարկում է 80 փոքրիկի: Զրույցի ընթացքում համայնքի բնակիչները պատմել են Մեծ Մասրիկի ապագայի ծրագրերի մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

08:00 30.07.2025

Հրդեհ Պարույր Սևակի փողոցում

Հուլիսի 29-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը: Պարզվել է, որ մոտ 6000 քմ տարածքում այրվում […] ...

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

BACK_TO_TOP