Պոլսո պատրիարքի ընտրության 11-ամյա ոդիսականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+31.09 oC

Պոլսո պատրիարքի ընտրության 11-ամյա ոդիսականը

19:57 11.12.2019

2008-ին հիվանդանոցում հայտնված հայոց պատրիարքի հիվանդության մասին բազմաթիվ վարկածներ տարածվեցին՝ սկսած Հրանտ Դինքի սպանությունից հետո Մեսրոպ Մութաֆյանին թունավորելուց մինչև ժառանգաբար փոխանցվող խնդիրներ: Շարժվելու, խոսելու և ինքնուրույն գործելու ունակությունները աստիճանաբար կորցնող պատրիարքը անկարող դարձավ կատարել պարտականությունները: Այդ ժամանակ էլ թուրքական իշխանությունը կամայական կերպով պատրիարքի տեղապահ նշանակեց մինչ այդ անհայտ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Արևմտյան Հայաստանում ծնված Աթեշյանը պատրիարքի տեղապահի պաշտոնում առաջին գործը, որ նախաձեռնեց, բռնի կրոնափոխ եղած հայերի հետնորդներին վերամկրտելն արգելելն էր: Դա էլ դարձավ նրա շուրջ համայնքային դժգոհության ալիքի սկիզբ: Հաջորդ սկանդալային քայլը Արամ Աթեշյանն արեց 2016-ի հունիսին՝ արձագանքելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Գերմանիայի քաղաքացիների քվեարկությամբ ձևավորված մեջլիսը անընդունելի է, որ իր իրավասության մեջ չմտնող հարցի մասին կարծիք է հայտնում ու այն օրինականացնում, այն էլ՝ այդ ամենը ամբողջ Գերմանիայի ժողովրդի անունից, իրեն դատարանի տեղ դնելու չափ սխալ կեցվածք ցուցաբերելով»,- հայտարարեց Աթեշյանը:

Պոլսո պատրիարքարանում ներքին հակասությունները սրվեցին այն աստիճան, որ պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը 2017-ի փետրվարին հայտարարեց իր պաշտոնից հրաժարական տալու մասին` պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանին մեղադրելով ապակառուցողական վարքի մեջ: Սահակ Մաշալյանը որոշեց հեռանալ Ստամբուլից և չդնել իր թեկնածությունը պատրիարքի հնարավոր ընտրության ժամանակ: Ընդհանուր ճնշումների ներքո նույն տարվա մայիսին հրաժարական տվեց նաև Արամ Աթեշյանը՝ ճանապարհ հարթելով պատրիարքի ընտրություն կազմակերպելու համար: Հոգևոր խորհուրդը անգործունակ համարեց Մեսրոպ Մութաֆյանին և պատրիարքի տեղապահ ընտրեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին՝ նոր ընտրություն կազմակերպելու պարտավորությամբ: Նույն օրերին Արամ Աթեշյանը հրապարակեց Թուրքիայի ներքին գործերի նախարարության նամակը, որով Գարեգին Բեկչյանը համարվեց պատրիարքի անօրինական տեղապահ՝ ճանաչելով միայն Արամ Աթեշյանի իրավունքները: Բեկչյանը հեռացավ, Աթեշյանը մնաց նույն աթոռին՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները թուրքական իշխանության հետ:

2018-ի ապրիլին պատրիարքի փոխանորդ Աթեշյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահին և թուրքական բանակին՝ իրենց անվտանգությունը ապահովելու համար. «Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»:

2019-ի մարտին հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Եկեղեցական կանոնակարգով կազմվեցին հանձնաժողովներ՝ օրենքի ուժով ընտրելու պատրիարքի տեղապահի: Այս անգամ ևս Արամ Աթեշյանը չստացավ պոլսահայերի վստահությունը՝ զիջելով Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս համերաշխության կոչ արեց, իսկ Աթեշյանը հայտարարեց, թե ընտրությունն անցել կեղծիքներով և կաշառքով: Հետագա 5 ամսվա ընթացքում նշվեցին պատրիարքի թեկնածուի մի քանի անուններ, սակայն թուրքական իշխանությունը հատուկ որոշումներով թույլ տվեց միայն Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի թեկնածությունները: Դա ևս դժգոհության մեծ ալիք բարձրացրեց:

«Պատրիարքական ընտրության համար չեմ քվեարկելու։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության սև էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, նաև այն հոգևորականների ու հիմնադրամների նախագահների անունները, ովքեր համագործակցեցին նրանց հետ»,-հայտարարեց թուրքական խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Ընտրություն, այնուամենայնիվ, եղավ: Դեկտեմբերի 8-ի աշխարհիկ քվեարկությամբ ընտրվեց 102 պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ Մաշալյանի կողմնակիցներ էին: Դեկտեմբերի 11-ի առավոտյան եղավ վերջնական ընտրությունը՝ արդեն պաշտոնապես պատրիարք ընտրելով Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: Արամ Աթեշյանն իր հերթին շնորհավորեց նորընտիր պատրիարքին՝ մաղթելով միասնականություն և եղբայրություն պատրիարքությանն ու համայնքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

00:30 08.08.2025

Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:   ...

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

00:23 08.08.2025

OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելը

Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

00:18 08.08.2025

Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը

Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

00:09 08.08.2025

Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

23:59 07.08.2025

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

23:54 07.08.2025

Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP