08:31 20.12.2019
Իմ անվան՝ այդ ցուցակում հայտնվելը միայն թյուրիմացություն էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Աշուղ Ոսկեհուրը՝ անդրադառնալով Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայտարարությանը, որով հանդես էին եկել Հայաստանի և ՌԴ մշակույթի ավելի քան 60 գործիչներ։
«Ինձ զանգահարել էին, ես ասացի, որ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ասացին՝ դե մենք տեքստ ուղարկենք՝ դուք նայեք, ասեք։ Ես էլ ասեցի, որ ինտերնետային կայք չունեմ։ Հետո էլ ես տրանսպորտի մեջ էի, լավ չէր լսվում, չշարունակեցինք խոսել։ Հետո առավոտյան գործի գնալուց իմացա, իմ անունը նույնպես հայտնվել է ցանկում ու ամբողջ լրատվական դաշտում տարածվել է, որ նաև իմ անունը կա։ Շատ վատ վիճակում հայտնվեցի, ճնշումս ահագին բարձրացավ, արդեն մի քանի հատ դեղ եմ խմել։ Ով որ զանգել էր՝ նույն համարով հետ էի զանգում, ինչքան փորձեցի՝ չէին վերցնում հեռախոսը։ Հետո ես տեքստ էի գրում երգերիս համար ու այդ ընթացքում զանգեցին այդ համարով։ Իրենց ասացի, ես ասե՞լ եմ, որ իմ անունը գրեք այդ ցուցակում, ես տեքստ չեմ կարդացել՝ ինպե՞ս կարող եմ ասել, թե՝ այո՛, իմ անունն էլ գրեք ցուցակում»։
Անդրադառնալով հարցին, թե երբևէ առիթ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվելու՝ նա պատասխանեց, որ երբևէ նրան առերես չի տեսել։ «Ուղղակի մի անգամ Սիրուշոն իմ երգերից վերցրել էր, առնչվել եմ Սիրուշոյի հետ»,-ասաց նա։
23:03 12.08.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...