Ամեն ինչ լավ է, բայց համակարգը ստերիլ չէ. Սուրեն Պապիկյանը՝ ճանապարհաշինության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Ամեն ինչ լավ է, բայց համակարգը ստերիլ չէ. Սուրեն Պապիկյանը՝ ճանապարհաշինության մասին

14:56 23.12.2019

Այս տարի իրականացվել է 16.4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 6.8 միլիարդը համայնքների համաֆինանսավորմամբ, իսկ 9.6 միլիարդը՝ պետության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ամփոփելով անցնող տարին, ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսվել էր 10 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիներին չկար, և այն շատ կարևորում ենք, որովհետև այս ճանապարհով փորձում  ենք տարբեր համայնքներում մեր հայրենակիցների հնարավորությունները օգտագործել ի շահ համայնքի և բնակիչների:
2019-ին 483 սուբվենցիոն հայտ է հաստատվել, 462-ը կյանքի է կոչվել կամ հաջորդ տարի ավարտին կհասցվի», -ասաց նախարարը:

Անդրադառնալով առանձին ոլորտներին, նախարարն արձանագրեց, որ զգալի ձեռքբերումներ կան ասֆալտապատման աշխատանքներում՝ 112 կմ ներհամայնքային ճանապարհ է նորոգվել՝ համայնքային համաֆինանսավորմամբ:

«Երբ այս տարի մայիս-հունիսին ստեղծվում էր նախարարությունը, մենք արդեն ստանձնել էինք 330 կմ ճանապարհ կառուցելու հարցը: Մենք պատվով իրականացրինք այս ծրագիրը, դեկտեմբերի 1-ի դրությամբ շուրջ 360կմ ճանապարհ ենք կարողացել նորոգել, սա ամենամեծ ձեռքբերումներից է: Իհարկե, ամեն ինչ լավ է, բայց համակարգը ստերիլ չէ, այսինքն՝ ունեցել ենք թե նախորդից, թե ընթացիկ տարում ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ պատժամիջոց և է կիրառվել և 12 ու 4 կմ ճանապարհի համար երկրորդ շերտն են ասֆալտապատել և ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բարեխիղճ կապալառուներին»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP