Կառավարությունը մտադիր է միասնական տրանսպորտային ցանց ներդնել. Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+16.09 oC

Կառավարությունը մտադիր է միասնական տրանսպորտային ցանց ներդնել. Պապիկյան

14:35 23.12.2019

Հայաստանի համայնքները Երևանին կապելու խնդիր կա, արդյոք կառավարությունը մտադի՞ր է միասնական տրանսպորտային ցանց ներդնել խնդիրը լուծելու համար: Այս հարցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ քայլեր արվում են:

«Երկու ուղղությամբ ենք աշխատում՝ առանձին լոտով մրցույթ կհայտարարենք տարբեր մարզերով, սա կանենք, որ հստակ դառնա՝ նման պահանջ կա՞, թե՞ ոչ: Հանդիպում ենք տարբեր կազմակերպությունների հետ, լսում ենք նրանց ձայնը, խնդիրները: Մյուսը խոշորացված համայնքները տրանսպորտով պետության կողմից ապահովելու և միջհամայնքային տրանսպորտային սպասարկումը համայնքին պատվիրակելու տարբերակն է, նպատակն է ուղևորահոսքը ապահովել դեպի մարզկենտրոն և Երևան: Այս երկու տարբերակը 2020 թ. կփորձարկվի և կյանքի կկոչվի»,- ասաց նա:

Նախարարը խոսեց նաև այլընտրանքային էներգետիկայի աղբյուր փնտրելու փորձերի մասին: Նա նշեց՝ կառավարությունը պարտավոր է մեր երկիր ներմուծովող էներգետիկ ռեսուրսները բալանսավորել: Նա հիշեցրեց՝ արդեն հայտարարել է, որ ցանկանում են Իրանի հետ գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգել, և գալիք տարում կառուցվող Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի լայն հնարավորությունները հաշվի առնելով՝ կարող է ասել, որ դա նորմալ պրոցես է:

«Սուվերեն երկրի յուրաքանչյուր իշխանություն պետք է քայլեր ձեռնարկի, որ կարողանա իր երկիր ներգրավել ավելի էժան էներգակիրներ՝ դիզվառելիք և բենզին: Եթե Ղազախստանը հնարավորություն ունի մեզ տրամադրել վառելիք, որը մատչելի է մեզ համար, ինչո՞ւ հնարավորություն չստեղծենք Հայաստանում գտնվող կազմակերպության համար, որ հավասար ներկրում կարողանան ապահովել: Դա մեր անելիքն է, պարտքը, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է»,- նշեց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP