22:04 26.05.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի դպրոցներում դեռևս առկա խնդիրներին՝ նշելով, որ մեր երկրում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի: Խոսելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում տիրող իրավիճակի մասին՝ նա ասել է, որ աշխատանքները շարունակվում են խնդրի ու դրա հետևանքների լուծման ուղղությամբ:
«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա և ես, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ, փորձելու եմ լուծումներ գտնել այդ խնդրի համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ բոլոր դպրոցներին հորդոր է ուղղել՝ դպրոցների ուսուցիչներից կամ ղեկավարներից բողոքող ունեցող յուրաքանչյուր անձի՝ գրավոր տարբերակով դիմել անձամբ իրեն
«Ես կփորձեմ նրանց հետ միասին այդ հարցերին լուծում գտնել, որովհետև այն մթնոլորտը, որ ձևավորվում է դպրոցներում այնքան էլ չի նպաստում նման խնդիրների լուծմանը: Նախկինում որոշ տնօրեններ, ուսուցիչներ, ծայրահեղ անթույլատրելի գործողություններ են իրականացրել: Այժմ մենք կփորձենք լուծել այդ խնդիրները` համագործակցելով ծնողների և աշակերտների հետ, իսկ որտեղ հանցակազմ է եղել, նաև իրավապահների հետ»,- ասել է նախարարը:
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...