18:05 08.01.2020
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին:
Ի՞նչ բանաձևով են հաշվարկվում դրանք և ինչի՞ է միտված նոր օրենքը
Բանաձևը հիմա մեկն է: Եկամտային հարկը բոլորի համար հաշվարկվում է մեկ միասնական դրույքաչափով: Նախկին՝ «պրոգրեսիվ» կոչվող դրույքաչափերն արդեն չկան, եկամտային հարկը հիմա համահավասար է՝ 23 տոկոս բոլորի համար, այսինքն` աշխատավարձի չափից անկախ:
Մինչ նոր օրենքի ուժի մեջ մտնելը եկամտային հարկի չափերը տարբեր էին ցածր, միջին և բարձր աշխատավարձ ստացողների համար: 150 հազար դրամից քիչ ստացողները վճարում էին աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները վճարում էին 28 տոկոսը, իսկ 2 միլիոն դրամից շատ ստացողները՝ 36 տոկոսը: Հիմա բոլորը կվճարեն 23 տոկոս:
Ստացվում է` ցածր աշխատավարձ ստացողի համար չէ այս օրենքը: Ի դեպ, ցածր՝ 150 հազար դրամից քիչ ստացողները ընդհանուրի 2/3-ն է: Նրանց պարագայում ոչինչ չի փոխվի, այսպես ասած` «մաքուր աշխատավարձը» ո´չ կավելանա, ո´չ կպակասի, իսկ օրինակ` 500 հազար դրամ ստացողը հիմա 25 հազար դրամ ավելի տուն կտանի, 1 միլիոն ստացողը՝ 50 հազար, 2,5 միլիոն ստացողը կտնտեսի միանգամից 325 000 դրամ, այսինքն` մի քանի անգամ ավելի, քան ցածր վարձատրվողների ամսական աշխատավարձն է:
Ցածր աշխատավարձ ստացողների համար փոփոխություն կլինի հաջորդ՝ 2021 թվականին, երբ համահարթեցված միասնական եկամտային հարկը 23 տոկոսից դառնա 22 տոկոս: Այս գործընթացը նույն սկզբունքով կշարունակվի մինչ 2023 թվականը ներառյալ:
2020 թվականի համար եկամտային հարկի միասնական դրույքաչափը սահմանված է 23 տոկոս, 2021-ին այն կդառնա 22 տոկոս, 2022-ին՝ 21 տոկոս և 2023-ին՝ 20 տոկոս:
Սակայն այս դեպքում, ըստ տնտեսագիտական հաշվարկների, դրույքաչափերի փոփոխությունը, հատկապես ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների մի մասը չի զգա սեփական գրպանի վրա: Խոսքը այն հատվածի մասին է, որը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգում է ներառված: Եկամտային հարկի փոփոխություններին զուգահեռ, փոխվում է նաև կուտակային կենսաթոշակների հաշվարկման կարգը: Եկամտային հարկը 2021-ից կնվազի, իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակների քաղաքացու կողմից վճարվող չափը կավելանա:
Ներկայումս կուտակային վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է: Դրանից 2,5 տոկոսը վճարում է քաղաքացին, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Սակայն 2021 թվականից սկսած քաղաքացու բաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թվականին քաղաքացին կվճարի արդեն 3,5 տոկոս, 2022-ին` 4,5 տոկոս, իսկ 2023-ին 5 տոկոս կվճարի քաղաքացին, 5 տոկոս՝ պետությունը։
Ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի նվազումն ու կենսաթոշակային կուտակային գումարի ավելացումը կլինեն գրեթե հավասար, հենց դրա համար մինչև 150 հազար դրամ ստացող քաղաքացիների գումարը փաստացի չի փոխվի մինչև 2023 թվականը:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58 միլիոն 350 հազար դրամից նորից կբարձրանա մինչև 115 մլն դրամ, իսկ շահութահարկի դրույքաչափը 16-ից կդառնա 18 տոկոս: 2020-ի հունվարի 1-ից պարզեցվել է փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը, ներդրվել մեկ միասնական հարկման համակարգ:
Կատարվել են ևս մի քանի փոփոխություններ: Տնտեսագետների մի խումբը նշում է, որ այս փոփոխությունների նպատակը գործատուներին խթանելն է, որպեսզի իրական բարձր աշխատավարձերը չթաքցվեն, իսկ հայկական ապրանքատեսակները դառնան ավելի մրցունակ: Կարծիք էլ կա, թե աղքատները էլի կմնան աղքատ, հարուստներն ավելի կհարստանան: Մյուսներն ասում են, թե հարկային փոփոխությունների լավ կամ վատ արդյունքները հետո կերևան:
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...
14:57 21.08.2025
Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 521 մլրդ 60.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.9%-ով։ 2025թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 817 հազ. 783 […] ...
14:53 21.08.2025
Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ ՓաշինյանՀույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին այսօր Կառավարությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան-Թուրքիա սահմանի հետ կապված մենք բանակցում ենք ուղիղ Թուրքիայի հետ, և, իհարկե, տարածաշրջանային ծրագրերը, նոր ծրագրի ներդրումը որոշակի ազդեցություն կունենան: Հույս ունեմ և համոզված եմ՝ ինչ-որ մի պահի կբացվի […] ...
14:49 21.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21- 22-ի և 25-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-26-ի երեկոյան […] ...