13:50 10.01.2020
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ամերիկյան The New York Times-ը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար ֆիքսված է, ըստ թերթի, իրանական հրթիռով Թեհրան-Կիև թռիչքն իրականացնող օդանավի խոցման պահը:
Կադրերը տրամադրել էր իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, որը մինչ այդ տեսանյութը հրապարակել էր իր թվիթերյան էջում և «Տելեգրամ» ալիքում: Օգտատերը գրել էր, որ տեսանյութի հավաստիությունը չի կարող հաստատել:
The footage i've got from a source – the moment the missile hit the #Flight752. I can't verify the video yet! but please let me know if you find anything. I'm in contact with the person who send this video to see if I can get a version of video which has a meta data on it pic.twitter.com/HtesW5uecB
— Nariman Gharib (@NarimanGharib) January 9, 2020
«Մի աղբյուրից տեսանյութ եմ ստացել, որտեղ արձանագրված է 752-րդ չվերթի օդանավի՝ հրթիռով խոցման պահը: Ես չեմ կարող հաստատել տեսանյութի իսկությունը, բայց խնդրո՛ւմ եմ, ասեք, եթե ինչ-որ բան կգտնեք: Ես կապի մեջ եմ աղբյուրի հետ, որը տվել է տեսանյութը՝ տեսնելու, թե արդյոք կկարողանամ ձեռք բերել տեսանյութ, որի վրա մետատվյալներ կան»,- գրել էր Նարիման Ղարիբը:
The New York Times-ին հաջողվել է պարզել իսկությունը և հաստատել տեսանյութի հավաստիությունը: Դրանից հետո միջազգային Bellingcat հետաքննական խումբը ուսումնասիրել է և տեղորոշում իրականացրել: Ըստ Bellingcat-ի՝ նկարահանումն իրականացվել օդանավակայանին մոտ գտնվող տարածքից:
«Մենք տեղորոշել ենք նկարահանման տարածքը: Դա Պարանդ արվարձանում գտնվող բնակելի տարածք է, որը գտնվում է «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի արևմուտքում: Այն օդանավակայանի, որտեղ իրականացվել է թիվ 752 թռիչքը: Տեսախցիկը նայում է հյուսիսարևելք՝ PS752 չվերթի հետագծի ուղղությամբ»,- գրված է հրապարակման մեջ:
Տեքստին կից նաև լուսանկարներ կան:
We are analyzing this new video supposedly showing a mid-air explosion. By our initial estimation, the video shows an apartment block in western Parand (35.489414, 50.906917), facing northeast. This perspective is directed approximately towards the known trajectory of #PS752. pic.twitter.com/nDvjRIkFU4
— Bellingcat (@bellingcat) January 9, 2020
Հարց է առաջանում, թե ինչպես է պատահել, որ այդ անձը սկսել է նկարել: Ըստ ամերիկյան պարբերականի` տեսանյութի հեղինակը սկսել է նկարահանել, երբ ինչ-որ ձայն է լսել: Սրա վրա հիմնվելով՝ Bellingcat-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ երկու հրթիռ է արձակվել:
Ամերիկյան CBS հեռուստաալիքը, իր հերթին, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, պնդում է, որ ռադարները ֆիքսել են հրթիռային երկու արձակումների ինֆրակարմիր հետքերը, որին հետևել է պայթյունը: «Ռոյթերի» աղբյուրներն էլ նշել են, որ նախնական եզրակացության համաձայն՝ ամենայն հավանականությամբ դա խոցվել է իրանական ՀՕՊ-ի հրթիռների կողմից:
Newsweek-ն էլ Պենտագոնին հղումով, նշել է, որ «Բոինգ-737-ը» խոցվել է ռուսական արտադրության «Տոռ» հրթիռով: Միաժամանակ, «Բելինքատի» ձեռքի տակ հայտնվել են Tor M-1-ի մասերի լուսանկարներ, սակայն դա դեռ պետք է ճշտվի:
Ամերիկյան մամուլի հրապարակումների համաձայն՝ խոցվելուց հետո օդանավը չի ընկել, շարունակել է թռչել դեպի օդանավակայան, սակայն օդում պայթել է և ընկել:
Այս հրապարակումների ֆոնին արդեն դեռ պաշտոնական մակարդակով սկսեցին հայտարարություններն արվել: Նախ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, որ չի հավատում օդանավի` տեխնիկական անսարքության պատճառով կործանմանը:
:
«Կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկը կարող էր սխալ գործած լինել»,- ասել էր Թրամփը:
Դրանից հետո պաշտոնապես հայտարարություն արեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք բազմաթիվ աղբյուրներից ապացույցներ ունենք, որ օդանավը խոցվել է իրանական հրթիռով: Մեծ է հավանականությունը, որ դա սխալմամբ է արվել»,- ասել է Կանադայի վարչապետը:
Կանադան հետաքրքրված է հատկապես այն պատճառով, որ օդանավում եղել է Կանադայի 63 քաղաքացի: Թրյուդոն պահանջել է լայնամասշտաբ հետաքննություն իրականացնել: Թրուդոյից հետո նմանատիպ հայտարարություն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Շատ տեղեկություններ կան, որ օդանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Հնարավոր է, որ դա դիտավորյալ չի եղել»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
Նմանատիպ հայտարարություն արել է նաև Ավստրալիայի վարչապետը:
Ուկրաինան հայտարարել է, որ ստուգում է օդանավի՝ հրթիռով խոցվելու հավանականությունը, սակայն Իրանը հերքել է նման ենթադրությունը: Մասնավորապես, Իրանի քաղավիացիայի վարչապետության պետ Ալի Աբեդզադեն հայտարարել է.
«Գիտական տեսանկյունից անհնար է, որ հրթիռը խոցած լինի ուկրաինական օդանավը, և նման շշուկները անտրամաբանական են: Բացի դրանից, այդ նույն ժամանակ նույն բարձրության վրա թռիչքներ են իրականացրել իրանական ու արտերկրյա այլ օդանավեր, ուստի այն վարկածը, թե օդանավը խոցվել է հրթիռով, չի կարող ճիշտ լինել ոչ մի դեպքում»:
Առաջ քաշված բոլոր վարկածները դեռ վերջնական հաստատման կարիք ունեն:
Մինչ այդ Իրանը հրաժարվել էր «Բոինգին» կամ ԱՄՆ-ին հանձնել օդանավի կործանման հետաքննությունը:
Միջազգային կանոններով` Իրանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել, բայց պետք է նման դեպքերում ներգրավի նաև արտադրող ընկերությանը: Այսօր արդեն տարբեր երկրների ղեկավարների հայտարարությունից հետո Իրանը հայտարարել է, որ հրավիրել է ԱՄՆ պատահարների հետաքննության գործակալությանը և միջազգային այլ փորձագետների` օգնելու Թեհրանի օդանավակայանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի վթարի հետաքննությանը։
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...