22:08 10.01.2020
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծ կառավարչից հետո: Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանում իրականացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։
Նա համեմատում է իր և Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի տարբերությունը և փաստում, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի հաշվով կազմում էր 1000 դոլար, իսկ իր ղեկավարման տարիներին այն քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Նրա խոսքով, եթե 2012-ին Վրաստանում իշխանափոխություն տեղի չունենար, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակին: Նախկին նախագահի խոսքերով՝ իրենից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իր կառավարման տարիներին:
«Այսօր, երբ հարցնում են Վրաստանը ինչ պետություն է, կասենք Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է, և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Համեմատեք ինչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից:
Թեմայի շուրջ երեկ մեկնաբանություն էր արել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...