Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

15:52 14.01.2020

Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին:

Ողջունելով հյուրին, նախարար Ցոլակյանն արձանագրեց Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և ցանկություն հայտնեց, որ դրան համահունչ երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի համապատասխան կառույցները շոշափելիորեն խորացնեն գործընկերությունը:

Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համաձայնագիր է նախապատրաստվում, և կոչ արեց նոր թափ հաղորդել այդ աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը, փաստելով, որ այն սկիզբ է առել դեռևս Սպիտակի երկրաշարժի օրերին:

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացված հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը ԱԻՆ-ին է տրամադրել մոտ 250.000 եվրո արժողությամբ գույք և տեխնիկա:

Համագործակցության շրջանակներում ֆրանսիացի մասնագետների կողմից ԱԻՆ փրկարար ծառայողների համար բազմիցս անցկացվել են վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ: Հատկապես սերտ է համագործակցությունը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ. Ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև 2019 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի և մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաև կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:

Զրույցի ընթացքում նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 և ավելի հարկեր ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, և դեսպանին խնդրեց առաջարկել Ֆրանսիական կազմակերպություններին ևս մասնակցել մրցույթին:

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք, և նրանց կյանքի, առողջության և գույքի պահպանման հարցերը մշտապես ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանության ուշադրության ներքո են: Դեսպան Ժոնաթան Լաքոթը կարևորեց Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված միջոցառումների համատեղ անցկացումը, և, մասնավորապես, շեշտեց դրանց` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ներգրավման անհրաժեշտությունը:

Կարևորելով աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

20:56 21.08.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

BACK_TO_TOP