22:02 16.01.2020
Իրանահայ երգիչ Անդին իր աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով առաջին իրանցի արտիստը, որը կարժանանա այդ պատվին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս փաստը չի վրիպել հեղինակավոր «The Guardian» պարբերականի ուշադրությունից, վերջինս անդրադարձել է երգչին:
Պարբերականը նկատել է, որ Անդի Մադադյանը 22 տարեկանում գրեթե ոչինչ չունենալով է տեղափոխվել Լոս Անջելես և գումարի համար սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբում: Իսկ հիմա՝ 63-ում, միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։
Նա նկատել է՝ շատերը կարող են մտածել՝ արդյոք 14 ալբոմից հետո նոր սկիզբ կլինի:
«Բայց ինձ համար դա նոր է … քանի որ շատ ամերիկացիներ դեռ բացահայտում են ինձ և իմ երաժշտությունը: Հուսով եմ, որ այս հոլիվուդյան աստղը կբացի դռներ»,-ասել է երգիչը
Անդին նշել է՝ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում:
«Ինչ ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,- ասել է Անդին:
Պարբերականը նշել է՝ Մադադյանը մեծացել է Իրանի մայրաքաղաքից 7000 մղոն հեռավորության վրա՝ շատ հայերի հարևանությամբ գտնվող տանը: «The Guardian»-ը ներկայացրել է նաև երգչի նախասիրությունները:
Նա մրցանակը կստանա մի խումբ աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտների հետ, որոնց թվում են Էլվիս Կոստելոն, Ալիշա Քիզը և 50 Cent-ը:
«Ես իմ կյանքի մեծ մասն ապրել եմ Լոս Անջելեսում, այնպես որ, ես իսկապես իրանահայ ամերիկացի եմ և կարող եմ ասել, որ սա ամերիկյան երազանք է»,-ասել է Անդին:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...