Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է. Վարդան Պետրոսյանը՝ ադրբեջանցի երգչի և հայ երգչուհու միջև միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է. Վարդան Պետրոսյանը՝ ադրբեջանցի երգչի և հայ երգչուհու միջև միջադեպի մասին

20:56 19.01.2020

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։
Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք … եւ ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։

Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի ” N’ayez pas peur “ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։

Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է։ Այս զազրելի երեւույթի գլխավոր պատասխանատուն Դրեզդենյան օպերայի թատրոնի տնօրինությունն է, որը ադրբեջանական երգչի ռասիստական արարքին քաղաքական գնահատական տալու եւ համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելու փոխարեն, հակառակը, անսալով նրա պահանջին, հրաժարվել է հայ երգչուհուց, հիմա էլ ձեռքերը լվանում է, հայտարարելով, որ գործ չի ուզում ունենալ ինչ որ հեռավոր, հայ ադրբեջանական կոֆլիկտի հետ, որ միտումնավոր բերվել է թատրոն։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, ԱՄՆ ի, Կանադայի, Ռուսաստանի, Հայաստանի ինչպես նաեւ այլ երկրների իմ բոլոր գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ, հակառակ դեպքում, ռասիզմի բացիլը կարող է մտնել եվրոպական բեմ, դառնալ նախադեպ եւ ծնել էլ ավելի այլանդակ, անհանդուրժելի երեւույթներ։

Խոսքս ուղղում եմ նաեւ ՀՀ Արտաքին Գործերի եւ Մշակույթի նախարարություններին՝ հանդես գալու համապատասխան կոշտ դիրքորոշմամբ»,-նշել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ

21:25 21.08.2025

Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

21:17 21.08.2025

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...

Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

21:10 21.08.2025

Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍԱ-ից: Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, […] ...

Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես

21:03 21.08.2025

Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես

«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ միաժամանակ։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, և […] ...

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

20:56 21.08.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

BACK_TO_TOP