13:40 20.01.2020
Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի հետ կապված սկանդալային պատմությանը:
Նշենք, որ ադրբեջանցի երգիչը հրաժարվել էր Ռուզան Մանթաշյանի հետ միևնույն բեմում հանդես գալուց՝ նրա ազգային պատկանելության համար: Մանթաշյանը ներկայացրել է իր գործակալ Ռենե Մասիսի և Agence Massis Opéra պրոդյուսերական գործակալության հայտարարությունը՝ ի պատասխան համերգի կազմակերպիչների հաղորդագրության:
«Ի պատասխան SEMPER OPERNBALL-ի 15.01.2020թ. մամուլի հաղորդագրության (կցվում է)․
Հարգելի՛ պարոն Ֆրեյ
Դուք համառորեն շարունակում եք ձեր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով` չցուցաբերելով ճկունություն ու մնալով ձեր կարծիքին: Հետևաբար` մենք ստիպված ենք դիմելու հաղորդակցության նույն եղանակին` ձեզ պատասխանելու նպատակով: Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ փաստերը խեղաթյուրելու համար: Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները:Ձեր հոդվածի բովանդակության մեջ տարբերակման ենթակա երկու բան կա: Մի կողմից, խոսքը SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին է: Դուք կարևորում եք ձեր նախորդ միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը: Մենք երբեք չենք վիճարկել այս իրողությունը, մենք նույնիսկ բացահայտ կերպով ողջունել ենք այն հունվարի 14-ի մեր մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես տեսնում եք, այս առումով մենք չենք վիճարկում ձեր ու SemperOpernball-ի հեղինակությունը:
Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրեց մեր կատարողի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը: Կարելի է մտածել, որ դուք ստիպված եք եղել դա անելու ձեր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով: Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է:
Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը: Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել:Փոխարենը, հունվարի 15-ի ձեր մամուլի հաղորդագրության մեջ դուք գոռոզ ու վիրավորական կերպով մերժում եք մեր դիրքորոշումը պաշտպանելու նպատակով մեր կողմից բերվող կոնկրետ փաստարկները: Նման քայլով արդյոք դուք ցանկանո՞ւմ եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք` Յուսիֆ Էյվազովը հերքել է ազգային պատկանելության համար հայ սոպրանոյի հետ երգելուց հրաժարվելու լուրերը:
21:25 21.08.2025
Ռոդրիգոյի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գործակալը առաջիկա օրերին նախատեսում է հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ: Բրազիլացին այժմ ավելի մոտ է «Ռեալից» հեռանալուն։ Ռոդրիգոն «Օսասունայի» դեմ Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպմանը (1-0) խաղաժամանակ չի ստացել։ Ալոնսոյի ժամանումից հետո ֆուտբոլիստի համար սկսվել է բարդ ժամանակաշրջան։ «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված են Ռոդրիգոյի ծառայություններով։ Պեպ Գվարդիոլան […] ...
21:17 21.08.2025
Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն […] ...
21:10 21.08.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ուսուցիչների հետ քննարկել է ոլորտային մի շարք խնդիրներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍԱ-ից: Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, […] ...
21:03 21.08.2025
Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին. Սուարես«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտել 38-ամյա Լիոնել Մեսսիի հետ միաժամանակ։ «Ցանկանում եմ կարիերաս ավարտել Մեսսիի հետ միասին։ Մենք Լեոյի հետ այս մասին խոսում ենք արդեն երկար տարիներ։ Հնարավոր է՝ նման հնարավորություն ստեղծվի», – ասել է Սուարեսը։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից, և […] ...
20:56 21.08.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական վարույթի շրջանակներումԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք։ Նրանց ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 033-78-78-45 հեռախոսահամարներին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...