Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար

21:22 23.01.2020

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտ է ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար․

«Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։

Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։

Այսպես՝

• 2015-2017 թթ, այսինքն՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման ամենապատասխանատու շրջաններից մեկում, եղել եմ ՀՀ արդարադատության նախարար, պատիվ եմ ունեցել համակարգել սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը եւ ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել եմ նաեւ հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։
• Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել եմ մեր միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչեւ Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ զեկուցումներով հանդես գալով այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստերում(Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք եւ այլն)։
• Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել եմ աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաեւ միջազգային կառույցների հետ։ Հենց այս պատճառով էր նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովին նիստերին մասնակցելու հրավերներ ստացել եմ նաեւ արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ (Իմ այս շրջանի գործունեությունը ամրագրված է համապատասխան որոշումներում, արձանագրություններում եւ այլ փաստաթղթերում)
Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ եւ իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ
• Գաղափաների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների եւ գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության եւ շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հիմնական եւ առաջնային պատճառը, որի համար ես արել եմ հանձնաժողովում ընդգրկվելու քայլը։ Որպես իրավաբան եւ ՀՀ քաղաքացի ինձ համար խիստ կարեւոր է, որ երկրի մայր օրենքի որեւէ դրույթ փոփոխության ենթարկվի բազմակողմանի, երբեմն նաեւ՝ թեժ քննարկումների արդյունքում։
• Սահմանադրական բարեփոխումների բնագավառում իմ վերը նշված փորձառությունը (ի դեպ որոշ դեպքերում, ես համաձայն չեմ եղել կոնկրետ կարգավորումների հետ) ինձ եզակի հնարավորություն է տվել դետալ առ դետալ տեղեկացված լինել 2015 սահմանադրական բարեփոխումներից բխող օրենսդրական ակտերի էությանը, այդ օրենսդրական ակտերի ընդունմանը նախորդող բազմաթիվ քննարկումների մանրամասներին, այն գաղափարախոսությունը, որը ընկած է յուրաքանչյուր կոնկրետ սահմանադրական դրույթի հիմքում։ Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ունենալ էական նշանակություն։
• Շատ հաճախ ներկայացվող քննադատություններին ի պատասխան իշխանությունների կողմից բերվում է այն փաստարկը, որ ներկայացված՝ քննադատությունները ապակառուցողական են, հեռվից հեռու կատարվող դիտարկումներ են, սակայն եթե օրինակ դրանք կատարվեն այլ կերպ, իրենք միշտ պատրաստ են լսել ու քննարկել։ Ուստի սա հնարավորություն է իշխանությունների համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են քննարկումների եւ պատրաստ են լսել նաեւ այլ տեսակետ ունեցողին։ Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք։
Հ.Գ. Համոզված եմ, որ հանձնաժողովին անդամակցելու հայտ ներկայացրած իրավաբան գիտնականները պրոֆեսիոնալներ են, սակայն, կարծում եմ, հատկապես այս հանձնաժողովի գործունեության համար առաջնային պետք է լինի սահմանադրական բարեփոխումների գործընթացում ունեցած փորձառությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

23:12 21.08.2025

Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականին

Թուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP