Կոստանյանը պատրաստ է պատասխանել նախաքննական մարմնի հարցերին, բայց հրապարակայնորեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+32.09 oC

Կոստանյանը պատրաստ է պատասխանել նախաքննական մարմնի հարցերին, բայց հրապարակայնորեն

15:54 03.02.2020

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է վերադառնալ և պատասխանել նախաքննական մարմնի հարցերին: Նա հայտարարություն է տարածել այդ առնչությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի քաղաքացիներ

Չնայած այն հանգամանքին, որ ինձ առաջադրված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական, տրամաբանական և առարկայական հիմքից, հայտնում եմ իմ պատրաստակամությունը վաղը ևեթ վերադառնալ Հայաստան և հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին: Ընդ որում, որպեսզի դա արվի հրապարակային, և մեր հասարակությունը հասկանա՝ իրականում ինչ է տեղի ունենում, առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնությունը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեսպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը): Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը:

Թեև ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝

1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված և միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում և տարբեր երկրների դեսպանների մակարդակով,

2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով առանց որևէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ և այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչն եղավ նաև իմ դեպքում:

Իհարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ՝ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:

Հետևաբար, ես առաջարկում և պնդում եմ, որ իրենց իսկ որդեգրած սկզբունքով (բաց և թափանցիկ) Ձեզ պետք է հիմնավորեն իրենց հրապարակած փաստաթղթերի բովանդակությունը, քանի որ առանց որևէ ապացույցի կարելի է անել ցանկացած հայտարարություն և մեղադրել ցանկացածին և ամեն ինչում:

Ընդ որում, այս իմաստով, իրավապահ մարմինների նախկին «բաց, թափանցիկ, ժողովրդական և հրապարակային» գործելաոճը փոխվեց «նախաքննական գաղտնիք»-ի անվան տակ: Սակայն այս հարցով նախաքննության գաղտնիք այլևս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլև՝ անգամ վկաների անունները և իրենց ցուցմունքներն ըստ էության: Իսկ թե ինչ ցուցմունքներ են տվել այդ վկաները և ինչի դիմաց, ես կհայտնեմ հրապարակային խորհրդակցության ընթացքում:

Ուզում եմ հավատալ, որ Հայաստանի վարչապետը պետք է հատկապես շահագրգռված լինի նման հրապարակային քննարկումով` երկու պատճառով. նախ՝ քանի որ թափանցիկությունը և ժողովրդի հետ բաց քննարկումն իր կողմից հայտարարվել է, որպես առաջնահերթություն, և երկրորդ` քանի որ նման քննարկումը հնարավորություն կտա նրան գնահատելու իր ենթակայության ներքո գործող իրավապահ մարմինների աշխատանքի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու առանձնասենյակում իրեն զեկուցվող իրավական նրբությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Այսինքն՝ վարչապետն առնվազն հնարավորություն կունենա համոզվելու, թե իր աշխատասենյակում զեկուցված գործը որևէ կերպ հիմնավորվա՞ծ է, թե՞ ընդամենը հայտարարություններ են:

Պատասխանատու ձևով հայտարարում եմ.

Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին), ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն:

Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում:

Հ. Գ. Այս առաջարկիս հիմքում ընկած է մի խորքային պատճառ, որի համար ցանկանում եմ հատուկ դիմել նաև Մարտի 1-ի բոլոր տուժողներին և նրանց հարազատներին, ինչպես նաև այս գործի բացահայտմամբ իսկապես մտահոգ մեր քաղաքացիներին.

Հարգելիներս

Մի՞թե պարզ չէ, որ ճանապարհը, որով այս պահին գնում է մեր իրավապահ համակարգը, չի պատասխանում այն կարևորագույն հարցին, թե ի վերջո ինչ հանգամանքներում զոհվեցին և վիրավորվեցին Ձեր հարազատները, ովքեր էին իրականում մեղավոր նրանց մահվան մեջ:

Սահմանադրական կարգի տապալման համար 12 տարի առաջ մեղադրվում էին այլ անձինք, հիմա՝ բոլորովին այլ անձինք, վաղը, վստահ եմ, պարզվելու է, որ 2008թ․ սահմանադրական կարգը տապալել են ուրիշները: Սակայն անկախ նրանից, թե ով է տապալել սահմանադրական կարգը և այն տապալվե՞լ է, թե՞ ոչ, դա որևէ կերպ չի վերաբերում 10 անձանց մահվան և դրանց մեղավոր անձանց բացահայտման հարցին, քանի որ մինչ այժմ որևէ անձի սպանության հանցակազմով որևէ մեկին անգամ մեղադրանք առաջադրված չէ: Ի դեպ՝ չնայած դեռևս նախկինում պարզվել և մեղադրանք է առաջադրվել չորս անձի «Չերյոմուխայից», զոհված 3 անձի մահվան փաստի կապակցությամբ, ներկայիս իրավապահ մարմինները չեն կարողանում անգամ հստակեցնեն այդ մեղադրանքները: Ես վստահ եմ, որ պետական բյուջեի հաշվին զոհերի հարազատներին տրված փոխհատուցումը չի կարող չեզոքացնել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու Ձեր մղումը:

Մի՞թե չեք տեսնում, որ քրեական գործում տարբեր հնչեղ անուններ ներգրավելով ուղղակի փորձ է կատարվում հանրության ուշադրությունը շեղել Մարտի-1-ի սպանությունների իրական մեղավորներին գտնելու իրենց անկարողությունից կամ ցանկության բացակայությունից:

Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում: Պատճառները շատ խորն են, և դրա համար է Մարտի 1-ի գործը հատուկ գերքաղաքականացվում: Առաջին պլան են մղվել, ոչ թե մահվան բացահայտման հանգամանքների մասնագիտական քննությունը, այլ տվյալ գործը քաղաքական նպատակներով օգտագործելու և PR-էֆեկտ ապահովելու մարտավարությունը:

Ասածս հետևյալն է, եթե իսկապես կա ցանկություն Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարել իրական քայլեր և բացահայտել իրական մեղավորներին, ապա, հաշվի առնելով գործի վերաբերյալ բազմաթիվ նոր հանգամանքներ, որոնք առկա չեն եղել իմ պաշտոնավարման ժամանակ, ես պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով և ունեցած տեղեկատվությամբ աջակցել 10 անձանց մահվան փաստերի և դրանց մեղավորների բացահայտմանը, սակայն հրաժարվել և այսուհետև նույնպես հրաժարվելու եմ մասնակից լինել անբովանդակ բացառապես քաղաքական շոուներին:

Ի դեպ, նման շոուի մասնակից երբեք չեմ դարձել և չեմ դառնալու ինչպես որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, այնպես էլ՝ որպես ՀՀ քաղաքացի, իսկ նման առաջարկներ, պետք է խոստովանեմ, ստացել եմ, սակայն բոլորից հրաժարվել եմ:

Անձի մեղավորությունը որոշվում է ոչ թե հեռուստատեսությամբ արված հայտարարությամբ, այլ ապացույցներով: Ես մեր հասարակությունից թաքցնելու ոչինչ չունեմ, և եթե իշխանությունները Մարտի 1-ի գործով նույնպես չունեն թաքցնելու որևէ բան և վստահ են, որ իմ նկատմամբ գործով կներկայացնեն իրենց արված հայտարարությունը հիմնավորող գոնե մեկ ողջամիտ ապացույց (չեմ խոսում ապացույցների համակցության մասին) ուրեմն իմ առաջարկը, անկասկած, ընդունելու են: Տեսնենք…

Հ. Գ. Ես երբեք չեմ եղել որևէ կուսակցության անդամ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել և ցանկանում եմ ուղղակի բացառապես իրավական հարթության մեջ մեր հասարակությանը տեղեկացնել Մարտի 1-ի 10 զոհերի և իմ անձի վերաբերյալ հայտարարություններին և դրանց հիմնավորումներին:

Հարգանքով՝ Գևորգ Կոստանյան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

13:12 21.08.2025

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

13:06 21.08.2025

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5  սկզբունքների շրջանակում. Փաշինյան

12:54 21.08.2025

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. Փաշինյան

Հայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

12:47 21.08.2025

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP