16:17 14.08.2025
«Բարսելոնայի» արդեն նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որն օրեր առաջ անակնկալ տեղափոխվեց «Ալ Նասր», առաջին անգամ խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, հայտնում է Marca-ն:
Մարտինեսը խոստովանել է, որ տեղափոխության որոշումը հեշտ չի եղել։ Նա նշել է, որ եթե «Բարսելոնայի» հետ ունենար մեկ տարուց ավելի պայմանագիր, ապա որոշում կայացնելիս ավելի երկար կմտածեր։
«Ես «Բարսայում» ցածր աշխատավարձ չէի ստանում, և ընտանիքս երջանիկ էր։ Որոշումը հեշտ չէր։ Բայց վստահ եմ, որ եթե ավելի երկար պայմանագիր ունենայի, կմտածեի դրա մասին»։ «Այդպիսի «գնացքներ» հազվադեպ են գալիս, և դրանց «ոչ» ասելը բարդ է: Երբ տեսնում ես նման առաջարկ, ուղղակի չես հավատում։ Ես եղել եմ ֆուտբոլի «զինվոր»՝ աստիճանաբար բարձրանալով քրտինքի և ջանքերի շնորհիվ, բայց երբ ստանում ես նման պայմանագիր, այն քեզ անակնկալի է բերում»,–ասել է ֆուտբոլիստը:
17:37 14.08.2025
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացուՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...
17:30 14.08.2025
ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներինՔննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին. «Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ […] ...
17:24 14.08.2025
Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքներըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների […] ...
17:17 14.08.2025
Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ ՕլիվեյրաUFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի ու Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր մենամարտի մասին, հայտնում է MMA Junkie-ն: «Դա մենամարտ կլինի լավ գրեմփլերի և ուժեղ հարվածով մարտիկի միջև: Կարծում եմ՝ Արմանը շատ վտանգավոր ու հզոր է, բայց Տոպուրիան հաղթելու համեմատաբար մեծ շանսեր ունի: Ամեն դեպքում, դա կլինի դժոխային մենամարտ»,- ասել է բրազիլացին: […] ...
17:12 14.08.2025
Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։ Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի […] ...
17:05 14.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքումՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...