20:23 22.02.2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբում: Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Գուտերեշը կարծում է, որ կրակի դադարեցումը անհրաժեշտ է հումանիտար աղետից և «անվերահսկելի էսկալացիայից» խուսափելու համար:
Նա նաև համոզված է, որ Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում ճգնաժամը «սարսափելի վնաս է հասցնում քաղաքացիներին»:
«Հարյուրավոր մարդիկ են սպանվել: Փոքր երեխաները ցրտից մահանում են: Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար այս հումանիտար աղետը պետք է դադարեցնել»,- գրել է Գուտերեշը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրում կարող է հանգեցնել Եվրոպայում նոր միգրացիոն ճգնաժամի:
The crisis in northwest Syria is taking a terrible toll on civilians.
Hundreds have been killed. Young children are freezing to death.
This man-made humanitarian nightmare for the long-suffering people of Syria must stop.
It must stop now.https://t.co/qIMzCHwvSj pic.twitter.com/j2mrCFCSYF
— António Guterres (@antonioguterres) February 21, 2020
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...