Ինչո՞ւ չեք բարձրացնում հարցը, որ բանասիրական ֆակուլտետը կործանող դեկանը նորից ընտրվում է. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Ինչո՞ւ չեք բարձրացնում հարցը, որ բանասիրական ֆակուլտետը կործանող դեկանը նորից ընտրվում է. նախարար

17:16 24.02.2020

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի հիմնական նպատակը բուհի և գիտության, հետազոտության ինտեգրումն է»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին:

Արձագանքելով օրենքի խորհրդարանական քննարկումներին՝ նախարարը նշեց, որ երբեմն տպավորություն էր, թե օրենքի նախագիծը չէր նայվել կամ թյուրըմբռնում կար: Նա ցանկացավ մի խումբ հարցերի անդրադառնալ, մասնավորապես՝ ինքնավարության խնդրին:

«Երբեմն ընդդիմախոսների կողմից հնչում է միտք, որ սա սուպերվարչապետական համակարգ է, ասում են՝ եկեք վերացնենք, բայց միաժամանակ թեզեր են հնչում, որ ենթագիտակցորեն այդ մարդիկ ցանկանում են, որ ունենանք սուպերվարչապետական համակարգ: Նույնը այստեղ է. նույն մարդիկ ասում են՝ էն քվոտաները, որ սահմանել եք, ազդեցություն են ունենում ինքնավարության վրա, նույն խոսքում ասում են՝ էս կարգավորեք: Եկեք կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում՝ մի օրենք, որ բուհերում գործընթացների յուրաքանչյուր քայլ նկարագրելո՞ւ է, թե՞ ուզում եք ինքնավարություն»,- ասաց նախարարը:

Հայոց լեզվի դասավանդման հարցին անդրադառնալով՝ Հարությունյանը նկատեց՝ ասում են, որ Հայոց լեզվի և Հայոց պատմության դասավանդումը օրենքով պետք է հանվի պարտադիրներից, և այն որոշելու հնարավորությունը պետք է տրվի բուհերին:

Նախարարը տեղեկացրեց՝ ինքը քննարկել է հարցը իր գործընկերների հետ և ասել՝ պրոբլեմն այն է, որ նրանք չեն կարողանալու գնալ և ապացուցել գիտխորհուրդներում, որ այս առարկաների դասավանդումը պարտադիր է, որովհետև գիտեն, որ իրենց գործընկերները ցանկացել են, որ այն դուրս գա պարտադիրությունից:

«Ասում էիք՝ Ջահուկյանին, Աբեղյանին, Ջրբաշյանին տեսնելու համար մարդիկ հերթ էին կանգնում, և դուք հարց չեք բարձրացրել, թե բանասիրական ֆակուլտետն ինչու է դեգրադացման աստիճանի հասել, ինչո՞ւ չեք բարձրացնում հարցը, որ ֆակուլտետը կործանող դեկանը նորից ընտրվում է դեկան, ինչո՞ւ:

ԳԱԱ-ի մասին. ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ինստիտուտներին պակասում է շփման հարթակ, եթե իրենք գաղափար չեն գեներացնում, պետք է փակվեն, անհապաղ: Մենք իրականացնում ենք ինստիտուտների գնահատում, երբ ավարտվի, ամբողջությամբ փոխելու ենք պետություն-ինստիտուտներ հարաբերությունները: Այն ինստիտուտները, որոնք գործ են անում, պրոդուկտ են ստեղծում, արդյունք են տալիս, մեր գլխի վրա տեղ ունեն:

Էդ մակարդակից մի փոքր ցածրերը կունենան հնարավորություն առաջ գնալու, բայց նրանք, որ այս տարիներին արդյունք չեն ունեցել, չեն ունենա հնարավորություն՝ շարունակել այնպես, ինչպես կա»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

BACK_TO_TOP