Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Դեպի ՌԴ ուղևորափոխադրող ընկերությունները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

09:56 04.06.2018

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր եւ տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է News.am-ը:

Նրանք երկու դժգոհություն են առաջ քաշում, նախ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Բացի այդ, վարորդները դժգոհ են ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից եւ պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին եւ դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Դեռ մայիսի 29-ին նրանց ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը եւ նշել, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը եւս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։  Աշոտ Հակոբյանն առաջարկել է նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաեւ ուղեւորափոխադրողների ներկայացրուցիչներին, որոնք հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։

Անդրադառնալով հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների արգելքին՝ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ  բանակցություններ են ընթանում ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ նաեւ ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP