Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին

22:57 05.03.2020

Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը`  PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ:

Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։

Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում առանձնահատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրությունը, հիշատակելով, որ այնտեղ է ամփոփված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի աճյունը: Դեսպանը նշել է, որ նախագահ Վիլսոնը սահմանել է քաղաքացիների իրավունքների առաջին օրինակները և ներկայացրել ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեկ դար անց ուղի հարթեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ներկա կոնգրեսականներին և նրանց գործընկերներին, ովքեր քվեարկել են Համայնքների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին: «Սա հարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաև բոլոր այն ամերիկացի գործիչների հիշատակի առջև, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»,- նշել է դեսպանը:

Մեկ դար անց հայ ժողովրդի երախտագիտության խորը զգացումն էր, որը ոգեշնչել է Ցեղասպանությունը վերապրածներին ստեղծել  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վարուժան Ներսեսյանը հավելել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից Նուբար Աֆեյանը հանդիսանում է նաև Վաշինգտոնում անցկացվող Հայկական փառատոնի և համերգի համանախագահողներից և հովանավորներից մեկը:

Խոսելով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին՝ դեսպան Ներսեսյանը փաստել է, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը նոր խթան հանդիսացավ հայ-ամերիկյան  հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև խոսքը փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսին: Վերջինս իր ելույթում անդրադարձել է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերություններին՝ նշելով, որ մշակույթն իր առանձնահատուկ դերն ունի այդ համատեքստում: Տիկին Ռոյսը կարևորել է նաև գիտական ու կրթական բնագավառներում առկա համագործակցության մակարդակը:

Համերգի ընթացքում PostClassical Ensemble-ին նվագակցել են հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Երաժշտությունն ուղեկցվում էր սիրիահայ արվեստագետ Գևորգ Մուրադի` Սայաթ Նովային նվիրված մուլտիմեդիա նկարազարդումով: Հատուկ այս համերգի համար գրված երաժշտության հեղինակն է հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

BACK_TO_TOP