21:29 13.03.2020
Forbes-ի փոխանցմամբ՝ մարտի 12-ին աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են գրեթե 78 միլիարդ դոլար:
Forbes-ի փորձագետները գնահատել են, որ ամենամեծ կորուստները կրել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի 8% անկումից հետո նա կորցրել է գրեթե 8 միլիարդ դոլար:
Louis Vuitton Moet Hennessy-ի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն 1 оրում 7 միլիարդ դոլար է կորցրել:
Facebook- ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը կորցրել է 5,7 միլիարդ դոլար, և միլիարդատեր Լարի Էլիսոնը, որի կարողությունը նվազել է 5,6 միլիարդ դոլարով, նույնպես հայտնվել են Forbes-ի ցուցակում:
Հինգշաբթի առավոտյան՝ մարտի 12-ին, եվրոպական բորսաները բացվել են 5-6% անկմամբ ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։
Այս հայտարարությունից հետո նավթի գները նույնպես նվազել են 5% -ով, որոնք երկուշաբթի օրվանից դեռ չեն վերականգնվել:
Հերթական անկումն է գրանցել նաև Ռուսաստանի ֆոնդային շուկան: Առևտրի՝ MosBirzhi և RTS ինդեքսները մեկ րոպեի ընթացքում նվազել են 4.1-4.9% -ով:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...