16:29 05.06.2018
Աբխազիայի իշխանությունները տեղեկատվություն են տարածել, որ առաջիկա օրերին Սիրիայի նախագահը Աբխազիա կայցելի:
«Այս օրերին նախապատրաստվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Սուխում»,- տեղեկացնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահի մամլո ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ հունիսի 4-ին տեղի է ունեցել Ռաուլ Խաջիմբայի՝ Սիրիա այցի նախապատրաստման հարցով դիվանագետների հանդիպումը: Աբխազական կողմը, իր հերթին, Բաշար Ասադին հրավիրել է Սուխում, և հրավերն ընդունվել է:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սիրիան ճանաչել էր Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այդպիսով, Սիրիան դարձավ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած 5-րդ պետությունը: Մինչ այդ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել էին Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն:
16:42 07.05.2025
Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի […] ...
16:35 07.05.2025
Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցըԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշները ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին: Գևորգ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքների գերակայության և համապարփակ արդարադատության սկզբունքներին, հետևողական քայլեր է ձեռնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, վերջին տարիներին իրականացվում են մի […] ...
16:25 07.05.2025
Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանքՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 6-ին` ժամը 13.45-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդու` Աշտարակի 36-ամյա և Մեծամորի 37-ամյա բնակիչների: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտված […] ...
16:19 07.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասինՀնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...
16:13 07.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեցՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...
16:08 07.05.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունըՄեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...