15:54 16.03.2020
Չեխիայում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մարտի 14-ին` ժ. 00:00-ից Չեխիայի կառավարության կողմից սահմանվել է երկիր մուտք գործելու և երկիրը լքելու համար հատուկ կարգ և սահմանափակումներ։
«Մարտի 14-ին ժ. 00:00-ից մարտի 16-ը ժ 00։00-ը ճանապարհորդության սահմանափակումները կվերաբերեն բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներին, իսկ մարտի 16-ին ժ 00։00-ից՝ սահմանափակումները կտարածվեն նաև ոչ-ռիսկային երկրների վրա։ Այսպիսով՝
• Մարտի 14-ին ժ. 00:00-ից մարտի 16-ը ժ. 00։00-ը.
– գործում է բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներից օտարերկրացիների՝ Չեխիա մուտքի արգելք՝ բացառությամբ Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրացիների մուտքը բխում է Չեխիայի շահերից
– Չեխիայի դեսպանություններում կասեցվում են մուտքի արտոնագրերի և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակի դիմումների ընդունումը. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրացիների՝ Չեխիայում գտնվելը բխում է Չեխիայի շահերից։
– առկախվում են բոլոր կարճաժամկետ մուտքի արտոնագրերի ընթացիկ դիմումները. արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, որտեղ օտարերկրացիների՝ Չեխիայում գտնվելը բխում է Չեխիայի շահերից
– առկախվում են Չեխիայի դեսպանություններում 90 և ավելի օրվա ժամանակավոր կացության բոլոր ընթացիկ դիմումները
– Չեխիայի քաղաքացիներին և Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին արգելվում է ճանապարհորդել բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներ. արգելքը չի գործում, եթե առկա է կիրառված միջոցից ազատում
Այն օտարերկրացիները, ովքեր երկրում արտակարգ դրության հայտարարման պահից գտնվում են Չեխիայում իրենց 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի հիման վրա, իրավասու են մնալ երկրում արտակարգ դրության սահմանված ողջ ժամկետում։
• Սկսած մարտի 16-ին ժ 00։00-ից Չեխիայի քաղաքացիներին և Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին արգելվում է լքել երկիրը, իսկ օտարերկրացիներին, բացառությամբ Չեխիայում 90 և ավելի օրվա ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին՝ արտակարգ դրության սահմանված 30 օրերի ընթացքում մուտք գործել Չեխիա (բացառություններին ծանոթացեք ստորև ներկայացվող հղմամբ)։
Սահմանված կարգին կարող եք ծանոթանալ կից ներկայացված նկարներում, իսկ առավել մանրամասներին՝ Չեխիայի ներքին գործերի նախարարության կայքէջի համապատասխան բաժնում՝ https://www.mvcr.cz/docDetail.aspx…»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք` Չեխիայում համազգային կարանտին է հայտարարվել:
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...
13:47 26.07.2025
Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի տներից մեկումՀուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ […] ...
13:34 26.07.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Ford Fusion»-ն ու «Mitsubishi»-ն. կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Թալինի […] ...