13:30 19.03.2020
Մարտի 17-ից սկսած, Փարիզի Օպերայի կայքում, ինչպես նաև Culturebox-ում Փարիզի օպերայի ներկայացումները հնարավոր է դիտել անվճար:
Յուրաքանչյուր ներկայացում հասանելի կլինի դիտելու համար վեց օր: Ցանցում առաջինը տեղադրվել է Ժյուլ Մասսնեի «Մանոն» քնարերգությունը՝ ռեժիսոր Վենսեն Հյուգեի բեմադրմամբ: Ներկայացումը պետք է ցուցադրվեր Բաստիլ օպերայում մինչև ապրիլի 10-ը, բայց ցուցադրությունները չեղարկվել էին կորոնավիրուսի պատճառով:
«Մենք բոլոր միջոցներով ուզում ենք կապ պահպանել հասարակության հետ այս ավելի քան դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Փարիզի Օպերայի մամուլի խոսնակ Մարտեն Կուլոնը Le Figaro-ին տված մեկնաբանության մեջ:
«Մանոն» օպերան հասանելի կլինի Փարիզի Օպերայի կայքում մինչև մարտի 22-ը: Մարտի 23-29-ը կայքում տեղադրվելու է «Դոն Ժուան» օպերան, մարտի 30-ից ապրիլի 5-ը` «Կարապի լիճ» բալետը, ապրիլի 6-12-ը՝ «Սևիլյան սափրիչը», ապրիլի 13-19-ը՝ ներկայացում կլինի` նվիրված Ջերոմ Ռոբինսին, ապրիլի 20-26-ը կցուցադրվի «Հոֆմանի հեքիաթները», ապրիլի 27-ից մայիսի 3-ը՝ «Կարմեն»-ը:
14:30 21.08.2025
Վարկային կազմակերպություն մտած անձը կալանավորվեց․ Ստեփանավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 15-ի առավոտյան` ժամը 6-ին մոտ, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի հերթապահող երկու աշխատակից դուրս էին եկել շրջիկ ծառայության, երբ լսվեց ապակու կոտրվելու ձայն և միացավ հակաառևանգման համակարգի ազդանշանը: Ոստիկանները շտապեցին ձայնի ուղղությամբ: Կոտրված էր Ստեփանավանի Սուրբ-Նշանի փողոցում գործող վարկային կազմակերպության մասնաճյուղի դռան ապակին, ներսում էլ մարդ կար: Ստեփանավանի բնակիչ 27-ամյա երիտասարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց […] ...
14:23 21.08.2025
Արդյոք հոլանդական ՊՍՎ-ն նույնպես հետաքրքրված է ՍպերցյանովԻնչպես հայտնում է Metaratings.ru-ն, ՊՍՎ-ի ղեկավարությունը պատրաստ է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, եթե մարզչական շտաբը ցուցաբերի կոնկրետ հետաքրքրություն և հանդես գա համապատասխան նախաձեռնությամբ։ Աղբյուրի տվյալներով՝ թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Բոսը ներկա պահին պատրաստ չէ հրավիրել Սպերցյանին, քանի որ թիմի ուժեղացման համար դիտարկում է այլ տարբերակներ։ Այնուամենայնիվ, հավանական է, […] ...
14:15 21.08.2025
Բեռնատարը բարձված էր հաճարենու և թխկենու փայտանյութով․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն օգոստոսի 13-ին կատարած գիշերային շրջայցերի ընթացքում Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում նկատել են փայտանյութով և խողովակներով բարձված «Զիլ-131» մակնիշի բեռնատար։ 43-ամյա վարորդը բեռի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ նրա՝ փայտանյութը բերել էր անտառից։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բեռնատարում առկա փայտանյութը հաճարենի ու թխկենի է։ Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի […] ...
14:07 21.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-21-ըԲացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6-ական դեպք՝ […] ...
14:00 21.08.2025
«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը։ Աղբյուրի տվյալներով՝ ակումբը չի արձագանքել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» առաջարկին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 14 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով […] ...
13:53 21.08.2025
Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են․ ՓաշինյանԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն ամեն օր աճում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օգոստոսի 8-ի իրադարձությունից հետո ամեն օր, ամեն ժամ մեր երկրի ներդրումային և տնտեսական ռեյտինգներն աճում են: Եվ ես համոզված եմ, որ […] ...