12:22 06.06.2018
«Gatorade» ընկերությունը նոր մուլտֆիլմ է ներկայացրել ֆուտբոլային գերաստղ՝ արգենտինացի Լիոնել Մեսսիի մասին: Անիմացիոն այս հոլովակում Մեսսիի ամբողջ անցած ուղին է` ծննդյան պահից մինչև իր նվաճած ամենամեծ բարձունքները:
Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքում: Հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին, աշխատել է պողպատի ձուլման գործարանում, միաժամանակ մարզել է տեղական «Գրանդոլի» ֆուտբոլային ակումբը: Մայրը՝ Սելիա Մարիա Մեսսին (Կուչչիտտինի), աշխատել է հավաքարար: Մեսսին ունի երկու եղբայր ՝ Ռոդրիգոն և Մատտիասը, և մեկ քույր՝ Մարիա Սոլը: Մեսսիի հայրը արմատներով իտալացի է, Անկոնա քաղաքից: Մայրական կողմը արմատներով Կատալոնիայից է:
Մեսսին սկսել է մարզվել 5 տարեկանից, այն ակումբում, որի մարզիչը եղել է իր հայրը: Սակայն ընտանիքը դեմ է եղել, որ Լիոնելը դառնա ֆուտբոլիստ: Միայն տատիկն է ցանկացել, որ Մեսսին ֆուտբոլ խաղա, և սկզբում նա է տարել թոռնիկին մարզումների: Հետագայում Մեսսին իր գոլերը նվիրել է տատիկին՝ Սելիային:
11 տարեկանում, երբ Մեսսին խաղում էր պատանեկան ակումբներից մեկում, նրա մոտ ախտորոշվեց աճի հորմոնի դեֆիցիտ: Ակումբը, որում հանդես էր գալիս Լիոնելը, չուներ այդքան միջոցներ Մեսսիի բուժման համար:
https://youtu.be/3RjFwS3E4eU
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...