Կառավարությունը զբոսաշրջությանը կաջակցի երեք ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Կառավարությունը զբոսաշրջությանը կաջակցի երեք ուղղությամբ

17:48 30.03.2020

Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունները և դրանց քանակը ձգտում են զրոյի, հետևաբար կորոնավիրուսի հետևանքով տուժած և առավել խոցելի ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է։

Կառավարությունը ոլորտին աջակցելու է երեք ուղղությամբ։ Ասուլիսի ընթացքում դրանք ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

«Առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման՝ 50 տոկոս իրենց, 50 տոկոս պետության աջակցությամբ ֆինանսավորում ստանալու համար։ Այս վարկը իրենք կարող են ծախսել հիմնականում իրենց աշխատակիցների, աշխատավարձերի կամ դրանց հավասարեցված վճարումներ կատարելու, պետական կամ համայնքային բյուջեի վճարումների, տուրքերի կամ այն պարտադիր վճարները, որոնք ունեն և նաև իրենց կոմունալ ծառայությունների վճարման համար»,- ասաց Սուսաննա Սաֆարյանը։

Մեկ այլ որոշում կամ մեկ այլ նախագիծ՝ նախատեսվում է վարկավորման աջակցություն զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։

«Սրանով նախատեսվում է վարկավորում այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակներում է, և պայմանները նախատեսված են այնպես, որ մարման ժամկետը 36 ամիս է։ Առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն, որից հետո ևս 2 տարի շարունակում են վճարել մայր գումարն առանց տոկոսի և միայն վերջին 12-րդ ամսում 12 տոկոս տոկոսավճարով կարողանում են օգտվել վարկավորումից»,- ասաց զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Կառավարությունն ընդունել է զբոսաշրջությանն աջակցելու մեկ այլ որոշում։

«Սրանով նախատեսում են մասնավորապես աշխատողների աշխատավարձերի վճարումներ՝ նվազագույն աշխատավարձի չափից մինչև 136․000 դրամ սահմանաչափով։ Յուրաքանչյուրի համար հաշվարկման տարբեր մեխանիզմ է գործում։ Սա հենց այսօր առավոտյան քննարկվել է նիստում, և մանրամասները կրկին հասանելի են gov.am կայքում»,- նշեց Սուսաննա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP