Ryanair-ը կարանտինից հետո խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+19.09 oC

Ryanair-ը կարանտինից հետո խոստացել է 0,99 եվրո արժողությամբ տոմսեր. Reuters

13:30 17.04.2020

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը խոստացել է, որ թռիչքների վերսկսումից հետո կվաճառի 0,99 եվրո արժողությամբ տոմսեր: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ryanair Group-ի ղեկավար Մայքլ Օ’Լիրիին:

Նա նշել է, որ երբ չեղյալ հայտարարվեն թռիչքների սահմանափակումները, ավիաընկերությունները կսկսեն գնային պատերազմներ վարել: Օ’Լիրին ակնկալում է, որ Ryanair-ը կհաղթի այդ «ճակատամարտում»:

Ավիաընկերության ղեկավարը համոզված է, որ ավիափոխադրումների շուկան արագորեն կվերականգնվի: Հետևաբար Ryanair- ի հիմնական նպատակը կլինի «օդաչուներին, բորտուղեկցորդներին և ինքնաթիռները երկինք վերադարձնելը»: Օ’Լիրին շեշտել է, որ ընկերությունն ուղևորների կարիքը կունենա, ուստի «արդեն հետաքրքիր չի լինի՝ 9,99 եվրո, 4,99 եվրո, 1,99 եվրո, թե 0,99 եվրո՝ մեկ տոմսի համար»:

Ակնկալվում է, որ մասնակի թռիչքները կվերսկսվեն 2020 թվականի հունիսին, իսկ հուլիս-օգոստոս ամիսների համար շուկայում կհայտնվեն էժան տոմսեր:

Ryanair Group-ը նաև ակնկալում է զբոսաշրջային բում 2021-ին՝ 2020թ. չիրականացված ճանապարհորդությունների պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին

09:22 26.04.2024

«Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժումը հրետանային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին Լիբանանի հետ սահմանակից Իսրայելի տարածքում, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր հաստատակամ պաղեստինցի ժողովրդին՝ սահմանին իսրայելական թշնամու ուժերի տեղաշարժի մանրազնին հետախուզումից և հետևելուց հետո իսլամական դիմադրությունը ճշգրիտ հրետանային հարվածներ հասցրեց Ալ-Մալիքիայի (լքված պաղեստինյան գյուղ) ռազմական դիրքերին»,- ասված է հայտարարությունում: Իսրայելա-լիբանանյան […] ...

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

09:15 26.04.2024

Գաստրոէնտերոլոգն ասել է, թե ում չի կարելի հում բանջարեղեն ուտել

Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում, Gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Նա […] ...

Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին

08:59 26.04.2024

Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Բլինքենը ապրիլի 24-26-ը այցով գտնվում է Չինաստանում, նա արդեն եղել է Շանհայում, որտեղ հանդիպել է Շանհայի կուսակցության կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինգի, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հինգշաբթի օրը պետքարտուղարը […] ...

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

08:53 26.04.2024

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել դեմքի շտկումից հետո, մահացել է

Վլադիվոստոկի բնակիչը, ով կոմայի մեջ էր ընկել տեղի հիվանդանոցում ծրագրված վիրահատությունից հետո, մահացել է, հայտնել են Պրիմորիեի դատախազությունից։ Ավելի վաղ մի շարք Telegram ալիքները հայտնել էին, որ Վլադիվոստոկում 58-ամյա կնոջը հիվանդանոցում դեմքի մաշկի ձգում (ֆեյսլիֆթինգ) են արել, որից հետո նա կոմայի մեջ է ընկել անաֆիլակտիկ շոկի պատճառով։ Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի երկրամասի պետական ​​բժշկական հաստատությունը հայտնել […] ...

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

08:38 26.04.2024

Գիտնականները ստեղծել են արհեստական բանականության գործիք վայրի կենդանիներին մեքենաներից փրկելու համար

Սան Պաուլոյի համալսարանի բրազիլացի գիտնականները մշակել են արհեստական ​​ինտելեկտի (AI) գործիք՝ ճանապարհների վրա վայրի կենդանիներին հայտնաբերելու և նրանց հետ կապված վթարների թիվը նվազեցնելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reposts (SciRep) գիտական ​​ամսագրում։ Բրազիլիան աշխարհում ամենահարուստ կենսաբանական բազմազանությունն ունի։ Երկրում մեքենաների պատճառով ամեն վայրկյան սպանվում է մոտ 16 վայրի կենդանի, իսկ մեքենաների զոհ դարձող ողնաշարավորների թիվը […] ...

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

08:29 26.04.2024

Դիետոլոգը բացատրել է, թե ինչ խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը

Սննդաբան Նատալյա Լեսնիկովան «Իզվեստիային» պատմել է, թե ինչ առողջական խնդիրների մասին կարող է վկայել քաղցրավենիքի տենչը, ինչպես նաև խորհուրդներ է տվել շաքարի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: «Շաքարն ինքնին վնասակար չէ, սակայն այն պարունակող մթերքները հաճախ հավելյալ սնունդ և օրական ավելորդ կալորիաներ են առաջացնում: Սա կարող է հանգեցնել քաշի ավելացման: Բոլոր քաղցրավենիքները դասակարգվում են որպես ածխաջրեր, որոնք […] ...

BACK_TO_TOP