14:23 18.04.2020
Մոսկվայի քաղաքապետի հրամանով Ռուսաստանի մայրաքաղաքում երկարաձգվել է անցագրային ռեժիմի ժամկետը։ Այդ և բոլոր այլ սահմանափակումները գործելու են մինչև մայիսի 1-ը։ Այս մասին իր կայքում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Սահմանափակումների թուլացման միայն մեկ օրինակ կա․ սահմանվել է նոր անցագիր, որը տրվելու է կամավորներին՝ անսահման քանակությամբ։ Դրա միջոցով կամավորները կարողանալու են ազատ մուտք ու ելք ունենալ քաղաք։
Անցագրային ռեժիմները չեն տարածվելու զինվորականների, ոստիկանների, պետաշխատողների վրա, եթե նրանք ունեն համապատասխան պետական վկայականներ, ինչպես նաև լրագրողների վրա։
Այնուամենայնիվ, այս մարդիկ պետք է իրենց տվյալները գրանցեն համապատասխան կայքում՝ անհարկի քաշքշուկից խուսափելու համար։
20:49 11.05.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցովՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...
20:36 11.05.2025
Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել էՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ ...
20:29 11.05.2025
Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 11.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցումՆիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:02 11.05.2025
Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններըԻրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված […] ...
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...