COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները նպաստել են օդի աղտոտվածությունից մահվան դեպքերի նվազմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները նպաստել են օդի աղտոտվածությունից մահվան դեպքերի նվազմանը

19:58 30.04.2020

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված սահմանափակումները նպաստել են շրջակա միջավայրի բարելավմանը և թույլ են տվել վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում կանխել շուրջ 11 հազար մահվան դեպք: Այս մասին ասվում է Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի կողմից հրապարակված զեկույցում, հաղորդում է RIA Novosti-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շնորհիվ հակավիրուսային սահմանափակումների` ածուխի հիմքով էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 37%-ով, իսկ նավթամթերքների սպառման մակարդակը նվազել է մեկ երրորդով: Դրա շնորհիվ օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան նվազել է 40%-ով, իսկ պինդ նյութերի պարունակությունը`10%-ով:

«Հաջողվել է կանխել 11 հազար մահվան դեպք՝ օդի աղտոտվածությամբ պայմանավորված»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Նշվում է, որ մարդու առողջության վրա օդի աղտոտման բացասական հետևանքներից ավելի շատ հաջողվել է խուսափել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

16:49 14.05.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

16:35 14.05.2025

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

16:27 14.05.2025

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն

Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

16:21 14.05.2025

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

16:16 14.05.2025

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:05 14.05.2025

Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...

BACK_TO_TOP