50 մլրդ դրամի աջակցություն՝ մասնավոր հատվածում ներդրումներ անողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

50 մլրդ դրամի աջակցություն՝ մասնավոր հատվածում ներդրումներ անողներին

13:02 21.05.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկվեց «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» հարցը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» որակեց:

«Հիշո՞ւմ եք, որ մենք ճգնաժամի մեկնարկին հայտարարեցինք, որ պատրաստվում ենք 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել, 25 մլրդ դրամի տնտեսական աջակցության ծրագրեր և 80 մլրդ դրամի պատրաստվում ենք տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրերի վրա ծախսել»,- ասաց վարչապետը:

Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արագ արձագանքման միջոցառումների շրջանակում տարբեր բովանդակությամբ ծրագրերով տրված աջակցությունը գերազանցել է նախատեսված 25 մլրդ դրամի շեմը:

Խաչատրյանը նշեց, որ  քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ արագ արձագանքման կարճաժամկետ միջոցառումների տրամաբանությունը պետք է փոխվի և անցում կատարվի ավելի երկարաժամկետ զարգացմանը միտված ներդրումային ծրագրերի:

Ծրագիրն առաջինը հաստատված է 50 մլրդ դրամ կազմելու հեռանկարի մտադրությամբ։ Առաջին արդյունքներն ամփոփելիս, եթե տեսնեն, որ ընտրված ճանապարհը համոզիչ է, կշարունակվի աշխատանքն այդ ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ կարևոր պայման է այն, որ որքան կառավարությունն է ներդրում անում, այդքան էլ առնվազն ներդրում պետք է կատարի մասնավոր ներդրողը, որը այդ նախագծի նախաձեռնողն ու սեփականատերն է: Ներդրումների չափով նաև վարկային ռեսուրսներ կներգրավվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ամփոփելով նշեց, որ այս փուլում կառավարությունը 5 մլրդ դրամ է տալիս Կենտրոնական բանկում ստեղծված ներդրումային հիմնադրամին, որի կառավարիչ է Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP