Վանի նահանգում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը ավերվում է գանձագողերի կողմից. Tert.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Վանի նահանգում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը ավերվում է գանձագողերի կողմից. Tert.am

13:29 07.06.2020

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող  Վանի նահանգի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» մենաստանը գանձագողերի թիրախ է դարձել: Առանց այն էլ բնական աղետներից բազմիցս տուժած մենաստանը այժմ էլ ավերվում է գանձագողերի կողմից, գրում է Tert.am-ը:

Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի դասախոս Մեհմեթ Թոփը նշել է, որ մենաստանը մեծ բնասներ է կրել 1648 թվականի Վանի երկրաշարժի հետևանքով:

«Իր ամբողջ պատմության ընթացքում այն կոչվել է «Սուրբ կույսեր» մենաստան: Այս մենաստանը շրջանի քրիստոնեական ճարտարապետության օրինակներից  մեկն է: Սա վայր է, որտեղ քրիստոնյաները շարունակում են իրենց կրոնական կրթությունն ու ուսուցանում են աշակերտներին: Իհարկե, կանայք ու տղամարդիկ առանձին են կրթություն ստացել այստեղ: Հայտնի է, որ մինչև 20-րդ դարի սկիզբը այստեղ 200-300 միանձնուհիներ են եղել»,-ասել է թուրք դասախոսը:

Հայոց  ցեղասպանությունից հետո ճակատագրի քմահաճույքին հանձնված այս մենաստանը գրավել է գանձագողերի ուշադրությունը: Եկեղեցուց այսօր մնացել է միայն կիսավեր գմբեթն ու պատերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

16:06 25.04.2024

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: […] ...

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

16:00 25.04.2024

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը

15:44 25.04.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: «Շնորհավորել եմ Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկել ենք Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների […] ...

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

15:36 25.04.2024

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ: Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և […] ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար

15:31 25.04.2024

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից 1,697,566.2 հազար դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Գումարը կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային […] ...

BACK_TO_TOP