Կորոնավիրուսի խնդրում երկրները համեմատելը շատ դժվար է, գրեթե անհնար. Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Կորոնավիրուսի խնդրում երկրները համեմատելը շատ դժվար է, գրեթե անհնար. Թորոսյան

21:19 23.06.2020

«Կարևոր է, որ արտակարգ իրավիճակներում կարողանում ենք արտակարգ լուծումներ գտնել: Ամեն ինչ պետք է արվի արագ, ռեսուրսների հատկացումը պետք է լինի արագ»,- այսօր առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանի փորձը, նրա խոսքով, կարող է ուսանելի լինել աշխարհի շատ, այդ թվում՝ մեզնից բավական զարգացած երկրների համար: Նախարարն ասաց, որ համատեղ գիտելիքի ձևավորման մեջ ուզում են ինչպես ներդրում ունենալ, այնպես էլ  քաղել: Թորոսյանն ընդգծեց նաև, որ սեփական բժշկական ուղեցույցներն ունենք, որոնք ավելացել են ու երեք անգամ թարմացվել: Դրանք հիմնված են միջազգային ապացուցողական այդ պահին հասանելի բազայի վրա:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի՝ կորոնավիրուսի խնդրում երկրները համեմատելը շատ դժվար է, գրեթե անհնար: Նրա խոսքերով՝ միայն վերջում, եթե կլինի, օրինակ, պատվաստանյութ կամ համապատասխան դեղորայք, կամ դրանց բացակայությամբ կարձանագրվի հետնահանջ, այդ ժամանակ կարելի է գնահատական տալ՝ որ երկիրն ավելի շատ տուժեց: Ըստ Թորոսյանի՝ խնդիրն այս պահին շարունակական ջանքեր գործադրելն է թվերը ցածր պահելու համար: Նա ընդգծեց.

«Ինչպես պրոֆեսոր Մինյոնը մի քանի անգամ նշեց՝ ամեն 100 պացիենտից 15-ը հայտնվելու է հիվանդանոցում, նրանցից 5-ը հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 2-ը, դժբախտաբար, մահանալու է, չնայած ամենաբարձր որակի բուժմանը: Այս պրիզմայով ամեն ինչ ավելի քան պարզ է: Վարքագծի գիտակցված փոփոխությունն է բերելու թվերի իջեցման»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փոփոխվող վարքագիծը նկատում է:

Նախարարի խոսքով՝ բացարձակ թվերի առումով՝ մենք կայուն վատ վիճակում ենք, իսկ միտումների առումով՝ դրական միտումներ է տեսնում:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP