08:12 24.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուտակային վճարների վերաբերյալ.
«Սիրելի հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:
Ի՞նչ է սա նշանակում:
Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքը:
Եթե վարձու աշխատողը նախկինում ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի (ժամանակավորապես 2.5%-ի) չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր. (ժամանակավորապես 12500 դր.), ս.թ. հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր. (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր. (ժամանակավորապես նվազեցված մինչև 12500 դրամով): Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.): Հետագայում ժամանակավոր կարգավորումների մասին չեմ հիշատակի՝ չծանրաբեռնելու նպատակով:
Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:
Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:
Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝
1)մինչև 500000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի (ժամանակավորապես 2.5%-ի) չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից (ժամանակավորապես 7.5%):
2)ամսական 500000-1020000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25000-77000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.):
3)ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.):
Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից կուտակային վճարների գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով):
Հ.Գ. Պարզապես ևս մեկ անգամ նշեմ, որ հատուկ չեմ անդրադարձել ներկայումս գործող արտոնյալ ռեժիմի պայմաններում՝ մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքին, քանի որ այս կարգավորումը աստիճանաբար դուրս կգա առաջիկա տարիներին: Բայց հիշեցնեմ, որ վարձու աշխատողները իրենց աշխատավարձից փաստացի վճարում էին 5% սոցիալական վճար մինչև վերջին 1-2 տարին, երբ որպես ժամանակավոր կարգավորում սահմանվեց, որ դրա 50%-ը ևս կվճարի պետությունը (այսինքն քաղաքացին այսօր վճարում է փաստացի 2.5% աշխատավարձից) մինչև եկամտային հարկի դրույքաչափի տարեցտարի իջեցումը 23%-ի
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=996456890770380&id=663766160706123&__xts__[0]=68.ARBNQHwErIwyOnEIKDCZs4lZ795GhPAu0fXn5sdFWTet-Pb5dP1EbfSVck9jquPuc7k9k-OTj3X1M7Y1F5Ic_ok5hqVBy3ied5fSAvoW12c0xFuz_3ngGHLAihLH6Qp9X6kD3f1cd6vWNHubNR6I6aKyTu7todW6xa2rod0GPun59Bp-JG11wqvtJ5MBWFayIgteOAQK7VIvlGBOJD-Xsbu-u0tr5EHBOHWSi_ACj8ga-Gu2kauwXbUtFiQ4_u3Sm7A06nKz54HKF4bSGa1Y7XD2-jfG6om86GZ54crc7jFC0edtN5azqNjr1qVNcBVgA3UKyquZSyJ9s7P6LnM&__tn__=-R
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...