11:09 24.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու անդամ Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ անդրադարձել են սահմանադրական փոփոխություններին: Էդմոն Մարուքյանը նշել է, որ Սահմանադրությունն ասպատակության է ենթարկվել: Տարոն Սիմոնյանն էլ մանրամասնել է, թե որոնք են խախտումները, ու ինչ հիմքերով է հնարավոր դիմել ՍԴ։
«Միջին իրավաբանական գիտելիքներ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ էր, որ այն բոլոր գործողությունները, որոնք կատարվեցին, դրանք ի խախտումն ՀՀ սահմանադրության էին: Այդ խախատումները մի քանի ուղղությամբ են տեղի ունեցել: Առաջին խախտումն այն է, որ սահմանադրական փոփոխությունները, երբ որ ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև ընդունվելն անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ՝ եզրակացության համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածը տալիս է ընթացակարգ, թե ինչպես պետք է տեղի ունենա ՍԴ դիմելը։ Այլ կերպ է մեկնաբանվել քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից, և այդ մեկնաբանության արդյունքում խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը: Մյուս խախտումն այն է, որ հանրապետության նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագելու և հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ խմբակցությունը, ինչքան էլ որ այն մեծ լինի, մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է որպես այդպիսին ի չիք դարձրել, ինչը ևս ՀՀ օրենսդրության և Սահմանադրության խախտում է», – ասել է Սիմոնյանը՝ հիշեցնելով ՀՀ սահմանադրության ընձեռած այն հնարավորության մասին, ըստ որի՝ պատգամավորների 1/5-ը կարող է դիմել ՍԴ:
Ըստ Տարոն Սիմոնյանի հիմքերը մի քանիսին են.
«Հիմքերից մեկն ԱԺ որոշումների, ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականության վիճարկումն է: Այս հիմքով վիճարկվելու են «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից: Մեկ այլ հիմքը, որն էլի սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով՝ սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է: Արդյո՞ք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»։
Պատգամավորը հիշեցրել է, որ հանրության կողմից հարց է բարձրացվել, թե պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել ՍԴ-ում: Բայց, պետք է նշել, որ չի կարող պատգամավորների 1/5-ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրն այն ժամանակ այս դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրական հարցը որոշելու համար.
«Հետևաբար, այս հարցով չեն կարող դիմել ՍԴ, բայց կարող ենք այն հարցերով, որոնք որ ես նշեցի արդեն: Սա, որպես այդպիսին, իրավաբանական տարրական գիտելիքների արդյունք պետք է լիներ, չեմ կարծում, որ շատ խորը գիտելիքներ պետք է ունենաս այս բնագավառում, որ այս ամեն ինչը հասկանաս: Հետևաբար, եթե մեր քաղաքական գործընկերներն այս ամեն ինչն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ էլ հասարակությանը և հատկապես այն հատվածին, որը հավատարիմ, ամեն գնով ցանկանում է հավատալ իշխանության խոսքին, այսպես կոչված՝ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում իրավաբանական գիտելիքներն իջեցնելով զրոյական մակարդակի, ինչն անթույլատրելի է», – ավելացրել է Սիմոնյանը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...