Ձորագյուղում կհիմնանորոգվի մշակույթի տունը և երկու փողոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Ձորագյուղում կհիմնանորոգվի մշակույթի տունը և երկու փողոց

15:39 24.06.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի մշակույթի տունը և երկու փողոցի առանձին հատվածներ՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տվյալներով՝ Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 49 միլիոն 790 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 22 միլիոն 405 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 27 միլիոն 385 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ձորագյուղի 11 և 12-րդ փողոցների առանձին հատվածներում:

Փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն 910 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 546 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 364 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ այս ծրագրերի իրականացմամբ ամբողջանում է մշակույթի տան և թիվ 11 փողոցի հիմնանորոգումը, որոնք ընթացել են նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով:

«Ձորագյուղի մշակույթի տունը նախորդ տարիների ընթացքում հիմնանորոգման է ենթարկվել մոտ 50-60 տոկոսով: Ծրագրի իրականացման արդյունքում այն կդառնա ամբողջական:

Հիմնականում կկատարվեն հատակի նորոգման և ներքին հարդարման աշխատանքներ: Թիվ 11 փողոցը կասֆալտապատվի մոտ 350 գծամետր երկարությամբ: Այս փողոցն ավարտվում է հայ միջնադարյան պատմաճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը համարվող «Մասրուց անապատ» եկեղեցու մոտ: Նախորդ տարիներին ևս այստեղ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մնացած 350 մետրը կասֆալտապատենք ու կավարտենք այս տարվա ընթացքում: Եվս 150 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի 11-րդ փողոցին հարող թաղամասում: Թիվ 12 փողոցում, որը տանում է դեպի գյուղի հիմնական դպրոց, կասֆալտապատվի շուրջ 200 գծամետր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP