1 ինքնագոլ և 4՝ 11 մետրանոց. «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Աթլետիկոյին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

1 ինքնագոլ և 4՝ 11 մետրանոց. «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Աթլետիկոյին»

11:42 01.07.2020

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Աթլետիկոյին»։

Խաղի հաշիվը բացվեց 11-րդ րոպեին։ Անկյունային խաղարկումից հետո հյուրերի թիմից Դիեգո Կոստան գրավեց սեփական դարպասը։ 8 րոպե անց նա վրիպեց 11-մետրանոց նշակետից, սակայն VAR համակարգն արձանագրեց կանոնների խախտում Մարկ Անդրե Տեր Շտեգենի գործողություններում։ 11-մետրանոց հարվածը նորից իրացվեց։ Սաուլը չվրիպեց։ Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսելոնան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ 50-րդ րոպեին 11-մետրանոցն իրացրեց Լիոնել Մեսսին։ 62-րդ րոպեին «Աթլետիկոն» նորից հավասարեցրեց հաշիվը, ապա նորից 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ Սաուլը՝ ձևակերպելով դուբլ։

Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 70-ի և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։  Կատալոնացիները մեկ միավորով հետ են մնում «Ռեալից» և մեկ խաղ ավելի են անցկացրել։ Զինեդին Զիդանի թիմն իր հանդիպումն անցկացնելու է հուլիսի 2-ին։ «Աթլետիկոն» 59 միավոր ունի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում

։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

22:24 21.05.2025

Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […] ...

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

22:17 21.05.2025

Լավրովի այցը Երևան. ի՞նչ ուղերձներ հնչեցրեց ռուս գլխավոր դիվանագետը

Ի՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

22:08 21.05.2025

Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր

Մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի ՝օպերատիվորեն ժամանած «Աբովյան» […] ...

SHANTNEWS

22:00 21.05.2025

SHANTNEWS

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

BACK_TO_TOP