17:00 18.07.2020
ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կիկե Սետյենի հեռացման վերաբերյալ քննարկումների ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնում այնքան էլ շատ թեկնածուներ չեն առաջարկվել։ Հաղորդվում է, որ «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավյեր Գարսիա Պիմյենտան այդ պաշտոնի միակ թեկնածուն է եղել։
Որոշ ժամանակ առաջ Լորան Բլանի գործակալն է դարձել Ժորժե Մենդեշը, որը լավ կապեր ունի «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Պորտուգալացին մասնագետի ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբի ներկայացուցիչներին։
Հայտնի չէ, կարո՞ղ են բանակցությունները հաջողությամբ ավարտվել, թե՞ ոչ, քանի որ Բլանը չի ուզում ժամանակավոր մարզիչ դառնալ, այլ մտադիր է երկար նախագիծ կազմել։
Բլանը 1996-1997 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»։ Նա ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է 2016-ին ու այդ ժամանակվանից առանց ակումբի է։
Հիշեցնենք նաև, որ վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկվում էր նաև Չավիի թեկնածությունը:
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...
22:18 20.05.2025
Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցըԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
22:09 20.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...