Հուլիսի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Գուբինսկի շրջանի Հընալըգ գյուղի մոտ ծառայողական հանձնարարություն կատարելիս վթարի է ենթարկվել «Հուդաթ» պետական սահմանապահ ծառայության ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Day.Az-ը՝ հղում անելով պետական սահմանապահ ծառայության իր աղբյուրներին:

Պատահարի հետևանքով զոհվել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն։ Մյուս զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է կատարվում: